
Աշխարհի ամենաշատ ծառեր ունեցող 12 քաղաքները

Անհրաժեշտ է խրախուսել այն քաղաքները, որտեղ շատ ծառեր կան: Բայց որո՞նք են դրանք:
Հստակ պատկեր ստանալու համար Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) Senseable Lab-ը, համագործակցելով Համաշխարհային տնտեսական ֆորումի (WEF) հետ, ստեղծել է ինտերակտիվ քարտեզներով կայք Treepedia-ն, որը ցույց է տալիս կանաչապատման խտությունն աշխարհի խոշոր քաղաքներում:
INSIDER-ը ներկայացնում է աշխարհի ամենաշատ ծառեր ունեցող 12 քաղաքները:
1. Սինգապուր – 29.3%
2. Վանկուվեր, Կանադա – 25.9%
3. Սակրամենտո, Կալիֆոռնիա – 23.6%
4. Ֆրանկֆուրտ, Գերմանիա – 21,5%
5. Ժնև, Շվեյցարիա – 21.4%
6. Ամստերդամ, Նիդեռլանդներ – 20.6%
7. Սիեթլ, Վաշինգտոն – 20%
8. Տորոնտո, Կանադա – 19.5%
9. Մայամի, Ֆլորիդա – 19.4%
10. Բոստոն, Մասաչուսեթս – 18.2%
11. Թել Ավիվ, Իսրայել – 17.5%
12. Լոս Անջելես, Կալիֆոռնիա – 15.2%
Պատրաստեց Անի Գաբուզյանը