
Որդիների դաստիրակության համար մայրը նրանցից փոխհատուցում է պահանջել

Թայվանի բարձրագույն դատարանը պարտավորեցրել է տեղի ատամնաբույժին վճարել մորը 550.000 ֆունտ, որը համարժեք է 800.000 ԱՄՆ դոլարի:
Ինչպես պարզվում է, այդ գումարը որպես փոխատուցում է վճարելու որդին այն բանի համար, որ մայրն իրեն դաստիարակել է: Այդ մասին գրում է «Straits Times»:
Աղբյուրը նաև գրում է, որ երբ տղան եղել է 20 տարեկան, մայրը նրա հետ պայմանագիր է կնքել, ըստ որի՝ ինստիտուտն ավարտելուց հետո որդին կփոխատուցի այն վնասների համար, որը պատճառել է ծնողներին՝ նախ որ ծնողներն իրեն դաստիարակել են, ապա նաև վճարել են ուսման վարձերը: Ըստ այդ պայմանագրի՝ որդին պետք է իր յուրաքանչյուր ամսվա աշխատավարձի 60% վճարի մորը: Կինը նմանատիպ պայմանագիր է կնքել նաև երկրորդ որդու հետ:
Կինը նաև հայտարարել է, որ որդիների դաստիրակության գործում ներդրել է մեծ գումարներ, սակայն վստահ է, որ երբ ծերանա, որդիները դժվար թե իր խնամքով զբաղվեն:
Կնոջ որդիներ, աշխատանքի անցնելով, պայմանագրով պարտավորված վաճրները չեն կատարել, և այդ պատճառով էլ մայրը որոշել է դատարանի միջոցով ստանալ իր գումարները: Դատարանն էլ բավարարել է կնոջ պահանջը և պարտավորեցրել է տղաներին վճարել գումարները:
Նշվում է նաև, որ կնոջ ավագ որդուն հաջողվել է պայմանագրում նշված գումարը նվազեցնել մինչև 250 000 դոլարի: