Բաժիններ՝

Հարավային Կորեայի նախագահի հակառակորդների թիվն առաջին անգամ գերազանցել է կողմնակիցներին. հարցում

Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի վարկանիշը պատմանկան նոր նվազագույն ցուցանիշն է արձանագրել՝ կազմելով 43,8 տոկոս: Դա 3,3 տոկոսային կետով ցածր է մեկշաբաթյա վաղեմության ցուցանիշից: Այդ մասին վկայում են Realmeter գործակալության կողմից անցկացված հարցման արդյունքները:

Ընդ որում նախագահի հակառակորդների թիվն ավելացել է մինչեւ 51,6 տոկոս, ինչը 5,5 տոկոսային կետով ավելի է, քան մեկ շաբաթ առաջ: Այսպիսով, երկրի ղեկավարի գործունեության բացասական գնահատականը Realmeter-ի հարցումներում առաջին անգամ գերազանցել է դրականը: Ցուցանիշների միջեւ տարբերությունը կազմել է 7,8 տոկոս:

Պետության ղեկավարի վարկանիշի նկատելի անկումը սոցիոլոգները բացատրում են մի ամբողջ շարք իրադարձություններով, որոնց թվումէ նախագահի վարչակազմում փաստաթղթերի առգրավման շուրջ ծագած սկանդալը եւ նրա հնարավոր մեղսակցությունը քաղաքացիական անձանց եւ պաշտոնյաների վերաբերյալ տվյալների անօրինական հավաքմանը:

Հարցումն անցկացվել է դեկտեմբերի 24-ից 26-ը: Դրան մասնակցել է երկրի տարբեր տարածաշրջանների հազար բնակիչ: Տվյալների մշակման վիճակագրական անճշտությունը կազմում է 3,1 տոկոս, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս