Բաժիններ՝

Ճապոնիայում բնակչության բնական նվազումը պատմական ռեկորդ է սահմանել

Ճապոնիայի իշխանությունների պաշտոնական վիճակագրության համաձայն, այս տարի երկրում դիտվում է ողջ պատմության ընթացքում բնակչության ամենազգալի բնական նվազումը։

Ինչպես հայտնել է CNN-ը, անցնող 2018 թվականին նաեւ սահմանվել էէ ծնելիության հակառեկորդ. լույս աշխարհ է եկել ընդամենը 921 հազար երեխա: Դա ամենացածր ցուցանիշն է դիտարկումների սկզբից, այսինքն՝ 1899 թվականից ի վեր: 2017 թվականից նորածինների թիվը տարվա ընթացքում ընկել է 25 հազարով եւ արդեն երրորդ տարին անընդմեջ չի գերազանցում 1 միլիոնը:

Մահացությունն անցնող տարում ռեկորդային չափերի է հասել հետպատերազմական ժամանակաշրջանի համար՝ 1,369 միլիոն: Այսպիսով Ճապոնիայում բնակչության բնական նվազումը կազմել է 448 հազար, ինչն ամենաբարձր ցուցանիշն է պատմության մեջ:

Ճապոնիան աշխարհի «ամենածեր» ազգերից մեկն է. բնակչության ավելի քան 20 տոկոսը 65-ից բարձր տարիքի են: Ներկայում երկրի բնակչության թվաքանակը կազմում է 124 միլիոն, բայց 2065 թվականին, ըստ կանխատեսումների, այն կկազմի 88 միլիոն:

Երկրի իշխանությունները փորձում են պայքարել բացասական միտումների դեմ. 2017 թվականին հայտարարվել է, որ կառավարությունը լրացուցիչ 18 մլն դոլար կուղղի նախադպրոցական հաստատությունների ֆինանսավորման եւ երեխաներ ունեցող չքավոր ընտանիքներին օգնելու համար, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս