Բաժիններ՝

«Այո, ճանաչվել է. կարելի է ասել, որ բոլոր 39-ի ինքնությունը ճանաչվել է». Մագնիտոգորսկում շենքի մուտքի փլուզման հետևանքով մահացած 39 անձանց ինքնությունը ճանաչվել է

Մագնիտոգորսկում բնակելի շենքի մուտքի փլուզման ժամանակ մահացած բոլոր 39 անձանց ինքնությունը ճանաչվել է:

Այս մասին լրագրողներին հայտնել են ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Ալեքսանդր Չուպրիյանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Այո, ճանաչվել է: Կարելի է ասել, որ բոլոր 39-ի ինքնությունը ճանաչվել է», – ասել է Չուպրիյանը:

Դեկտեմբերի 31-ի առավոտյան Մագնիտոգորսկում բնակելի շենքի մուտքերից մեկում հենածածկի փլուզում էր տեղի ունեցել:
Որոնողափրկարարական գործողությունը տեւել էր չորս օր եւ իրականացվել շուրջօրյա:

Հունվարի 3-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտարարել էր դրա ավարտի մասին:

Ողբերգությունից հետո առաջին ժամերին 18 մարդ էր փրկվել: Գործողության հետագա ընթացքում Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակացիները փլատակները հավաքելու ժամանակ փրկել էին եւս 6 հոգու, այդ թվում` երկու երեխայի:

artsakhpress.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031