
Մագնիտոգորսկում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 37-ի

Մագնիտոգորսկում բնակելի շենքում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհերի թիվը հասել է 37-ի։
Փլատակների տակից հանված դիակներից մեկի ինքնությունն առայժմ չի հաջողվել պարզել,- այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայությանը։ Միաժամանակ նշվում է, որ եւս 4 մարդու ճակատագիր դեռեւս անհայտ է մնում։
Պայթյունը տեղի է ունեցել բնակելի շենքի մուտքում՝ դեկտեմբերի 31-ի վաղ առավոտյան՝ ժամը 06-ի սահմաններում, որի հետեւանքով մուտքը փլվել է։ Նախնական վարկածի համաձայն՝ պայթյունի պատճառը գազն է։