Բաժիններ՝

Կալիֆոռնիայի նահանգապետը մահապատժի մորատորիում սահմանեց նահանգում

ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգապետ Գեւին Նյուսոմը մարտի 13-ին հրամանագիր է ստորագրել իր նահանգում մահապատժի մորատորիում սահմանելու մասին, ասված է քաղաքական գործչի կայքում հրապարակված փաստաթղթում։

Ինչպես ասված է հրամանագրում, «մահապատժի մորատորիումը պետք է սահմանվի այն բոլոր մարդկանց համար դատավճիռն ի կատար ածելը հետաձգելու ձեւով, որոնք մահապատժի են դատապարտված Կալիֆոռնիայում»:

Նաեւ հրամանագրում նշվում է, որ «մահացու ներարկման կանոնակարգը Կալիֆոռնիայում պետք Է վերացվի», իսկ «Սան Քվենթին բանտում մահվան խուցը պետք է իսկույնեւեթ փակվի»: Ինչպես ասված է փաստաթղթում, հրամանագրի դրույթները պետք է գործողության մեջ մտնեն անհապաղ:

Նախագահ Դոնալդ Թրամփը նախօրյակին քննադատել էր Նյուսոմի որոշումը՝ հայտարարելով, թե Կալիֆոռնիայի նահանգապետը «քամահրում է ընտրողների կարծիքը», հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս