«Ռոսսելխոզնադզորը» մայիսի 1-ից թույլատրում է Թուրքիայից ըստ ձեռնարկությունների լոլիկի ներկրումն առանց սահմանափակումների:
ԱՄՆ Սպիտակ տան այգուց անհետացել է Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի նախագահներ Դոնալդ Թրամփի և Էմանուել Մակրոնի կողմից տնկված կաղնու տնկին:
Իրաքյան դատարանը ռուսաստանցի 19 կնոջ դատապարտել է ցմահ ազատազրկման:
Լիբիայում ռազմատրանսպորտային ուղղաթիռ է կործանվել, ինչի հետևանքով անձնակազմի երեք անդամ զոհվել է, ևս մեկը վիրավոր է: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է լիբիական AL-Wasat լրատվական պորտալը` հղում կատարելով երկրի զինված ուժերում իր աղբյուրին:
Հարավային Կորեայում աճել է նենմյոն սառը լապշայի պահանջարկը, որը ԿԺԴՀ-ի առաջնրդ Կիմ Չեն Ընի եւ Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի հանդիպանը կմատուցեն ընթրիքին:
Ռուս-եվրոպական «ԷկզոՄարս-TGO» զոնդում տեղակայված CaSSIS խցիկն ստացել է Մարսի մակերեւույթի առաջին լիագույն լուսանկարները:
«Ներկայումս այս շարժումը Սերժ Սարգսյանից առաջ է անցել՝ պարտադրելով ավելի լայն` ողջ քաղաքական համակարգի փոփոխություն` Կառավարություն և օլիգարխիա»:
Հայտնի է դարձել արքայազն Ուիլյամի եւ նրա տիկնոջ՝ Քեմբրիջի դքսուհի Քեթրինի երրորդ երեխայի անունը:
ԱՄՆ-ի Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովում կայացել են լսումներ Հայաստանում ընթացող վերջին զարգացումների վերաբերյալ: Հրավիրված բանախոսներն էին վերլուծաբաններ Սթեֆան Նիքսն ու Էլեն Աղեքյանը:
Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամը խաչեղբայր կդառնա դերասանուհի եւ ֆոտոմոդել Մեգան Մարքլի հետ իր եղբոր Հարրիի մայիսին նշանակված հարսանիքին:
Դելֆինա Բոելը՝ Բելգիայի միապետ Ալբերտ Երկրորդի ենթադրյալ արտամուսնական դուստրը, հետամուտ լինելով միապետին իր կենսաբանական հայրը ճանաչելուն, ապրիլի 26-ին Բրյուսելի վերաքննիչ դատարան դիմում է ներկայացնելու՝ պահանջելով ԴՆԹ-ի թեստ անցկացնել հայրությունը պարզելու նպատակով:
Մեծ Բրիտանիայի խորհրդարանի մի խումբ պատգամավորներ պահանջում են ընդունել օրինագիծ, որն անդրծովյան տարածքների՝ Բրիտանական Վիրջինյան եւ Կայմանյան կղզիների իշխանություններին պարտավորեցներ բացահայտել ընկերությունների այն շահառուների ինքնությունը, որոնք փող են պահում այնտեղ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ իր կնոջը՝ Մելանյային, ոչինչ չի նվիրել նրա ծննդյան օրը: Այդ մասին, ինչպես հաղորդել է Mashable-ը, նա պատմել է իր սիրված Fox and Friends հեռուստաշոուի եթերում:
Singapore Airlines ավիաընկերությունը մտադիր է գործարկել ամենաերկարատեւ անվայրէջք չվերթը, որը կկապի Սինգապուրը եւ Նյու Յորքը:
Արաբական Միացյալ Էմիրությունները 60 մլն դոլարի օգնություն է հատկացրել Սիրիայի ժողովրդի համար:
Փանմունջոմից Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինի եւ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի մեկնումով պաշտոնապես ավարտվել է վերջին մեկ տասնամյակի ընթացքում առաջին միջկորեական գագաթնաժողովը։
Առնվազն ութ պաղեստինցիներ են վերքեր ստացել իսրայելացի զինվորականների հետ տեղի ունեցած նոր բախումների հետեւանքով, հարյուրավոր մարդիկ տուժել են արցունքաբեր գազից, որը կիրառվել է Գազայի հատվածի սահմաններին բողոքի ակցիաների հերթական շարքի ընթացքում:
Բոսնիայի եւ Հերցեգովինայի (ԲեւՀ) հետաքննության եւ պաշտպանության գործակալությունը (SIPA) դատախազության կարգադրագրով ապրիլի 27-ին ձերբակալել է 12 նախկին զինծառայողների՝ պաշտոնաթող գեներալ Ատիֆ Դուդակովիչի գլխավորությամբ՝ 1992 – 1995 թվականների հակամարտության ընթացքում սերբերի դեմ ռազմական հանցագործություններ կատարելու կասկածանքով:
Եվրամիությանն առընթեր Ֆրանսիայի դեսպան Ֆիլիպ Լեգլիզ-Կոստան ապրիլի 25-ին Բրյուսելում ցուցադրաբար լքել է ԵՄ-ի անդամ երկրների մշտական ներկայացուցիչների նիստը՝ ի նշան բողոքի ազգային լեզուներով թարգմանության բացակայության դեմ. այդ արարքը կրկին հրատապ է դարձրել միասնական Եվրոպայի կառավարման մարմիններում անգլերեն լեզվի գերիշխանության թեման։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պատմական է որակել ապրիլի 27-ին Փանմունջոմ սահմանամերձ վայրում ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ինի եւ Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի հանդիպումը:
Ռուսաստանը ընդգծում է՝ հայաստանյան ճգնաժամը պետք է կարգավորվի շահագրգիռ կողմերի միջև փոխհամաձայնությամբ: Այսօր Կրեմլի խոսնակը որոշ մանրամասներ է փոխանցել հայաստանցի պաշտոնյաների՝ երեկ Մոսկվայում ունեցած հանդիպումներից ու ասել.
ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ ապագայում Հարավային Կորեայի հետ իր երկրի միավորման հույս ունի:
Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսը պահանջել է վարչապետ Վիորիկա Դանչիլեի պաշտոնաթողությունը՝ վստահությունը կորցնելու պատճառով։
ԱՄՆ-ի նոր պետքարտուղար Մայքլ Փոմպեոն, որը ՆԱՏՕ-ի երկրների արտաքին գործերի նախարարների՝ Բրյուսելի հանդիպմանը ժամանել է իր պաշտոնն ստանձնելուց ընդամենը մի քանի ժամ անց, հաստատել է, որ առաջիկայում դաշինքը Ռուսաստանի հետ հարաբերությունների նորմալացում չի ակնկալում:
Հարավային Կորեան եւ ԿԺԴՀ-ն դադարեցնում են փոխադարձ բոլոր թշնամական գործողությունները:
Չինաստանի ազդեցիկ ֆինանսիստներից մեկը՝ Լորա Չան, գլխավորել է Հոնկոնգի ֆոնդային սակարանը (HKEX)՝ դառնալով դրա նախագահը:
ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը եւ Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինը խաղաղությունն ու բարգավաճումը խորհրդանշող սոճի են տնկել ապառազմականացված գոտու սահմանազատման գծին։
ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը խոստացել է, որ այլեւս Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինին չի արթնացնի հրթիռների արձակումներով, որոնք հյուսիսկորեական կողմը սովորաբար կատարում էր վաղ առավոտյան:
Մի խումբ սենատորներ, այդ թվում՝ հանրապետականներ ու դեմոկրատներ, ցանկանում են արգելափակել Թուրքիային F-35 նորագույն կործանիչների մատակարարումը այդ երկրում ամերիկացի պաստոր Էնդրյու Բրանսոնի բանտարկման պատճառով:
ԱՄՆ-ը կազմել է այն երկրների ցուցակը, որոնք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում (ԳԱ) քվեարկում են Վաշինգտոնի դիրքորոշմանը համապատասխան, ինչպես նաեւ այն երկրներինը, որոնք մեծավ մասամբ հակասում են ԱՄՆ-ի հայացքներին։