Գերմանիան իր 5 հարևան երկրների՝ Ֆրանսիայի, Ավստրիայի, Լյուքսեմբուրգի, Շվեյցարիայի և Դանիայի հետ սահմանները ժամանակավորապես փակում է:
Եվրամիությունը կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումները քննարկելու համար մարտի 17-ին արտահերթ գագաթնաժողով կանցկացնի տեսախորհրդաժողովի ձեւաչափով:
Էստոնիայի Հանրապետության կառավարությունը երկրում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով արտակարգ իրավիճակ է հայտարարել։
Իսպանիայում նոր կորոնավիրուսով վարակման առնվազն 8744 դեպք է գրանցվել երկրում վարակի տարածման սկսվելուց ի վեր:
Նոր տիպի կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն է գրանցվել Լիբերիայում:
Արդեն 18 օր է անցել Թուրքիայի՝ Եվրոպա տանող «դարպասները» փախստականների առաջ բացելու որոշումից։ Չնայած հույն ոստիկանների կողմից իրականացվող կանխարգելիչ միջոցառումներին, եղանակային անբարենպաստ պայմաններին, փախստականները չեն հրաժարվում Եվրոպական երկրներ գնալու մտքից։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Մարտի 16-ին Լիտվայում համազգային կարանտինի ռեժիմ է հայտարարվել կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պատճառով:
Ավստրիան մարտի 16-ից հասարակական կյանքը փոխադրում Է «վթարային ռեժիմի», որպեսզի կանխի նոր կորոնավիրուսի տարածումը: Երկրում ուժի մեջ Է մտել կառավարության միջոցառումների փաթեթը բնակչությանը վարակումից պաշտպանելու համար, որը սահմանափակում Է քաղաքացիների տեղաշարժերը հասարակական տրանսպորտով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Իշխանությունները մինչեւ մարտի 22-ը փակում են հագուստի, կահույքի, կենցաղային տեխնիկայի, մանկական ապրանքների, ոսկերչական իրերի խանութները, վարսավիրանոցները, մարզական դահլիճները: Բացառություն Է արված կենսականորեն կարեւոր օբյեկտների համար. սուպերմարկետներ, դեղատներ, լցակայաններ, փոստ, բանկեր, լվացքատներ, շարժական կապի կենտրոններ: Մարտի 17-ից փակ կլինեն ռեստորանները, բարերը եւ սրճարանները, բացի կերակրի առաքման ծառայություններից: Եկեղեցիները չեղյալ են հայտարարում ժամերգությունները, մկրտությունները եւ պսակադրությունները: Բոլոր ուսումնական հաստատություններում պարապմունքները հեռավար ռեժիմի են փոխադրվում մինչեւ ապրիլի 12-ը: Սահմանափակումները չեն վերաբերում հասարակական տրանսպորտին եւ պետական կառավարման մարմիններին: Ինչպես հայտնել Է Ավստրիայի սոցիալական գործերի, առողջապահության, սպառողների իրավունքների պաշտպանության նախարարությունը, այդ միջոցները ձեռնարկվում են բնակչության հետագա ախտահարում թույլ չտալու նպատակով: Ներկայում Ավստրիայում կորոնավիրուսով վարակվել Է 860 մարդ, վեց հոգի ապաքինվել Է, մեկը՝ մահացել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Հոնկոնգի բժիշկները ձեռնամուխ են լինում «Ռեմդեսիվիր» (Remdesivir) փորձարարական պատրաստուկի կլինիկական փորձարկումներին, որը հնարավոր արդյունավետ է համարվում կորոնավիրուսի դեմ պայքարում:
Ռուսաստանը փակում է Բելառուսի հետ սահմանը՝ կորոնավիրուսի նոր տիպի համավարակի (COVID-19) տարածումը կանխարգելելու նպատակով:
Ավստրալիայի Վիկտորիայի եւ Հարավային Ավստրալիայի նահանգները, ինչպես նաեւ Ավստրալիայի մայրաքաղաքային տարածքը արտակարգ դրության ռեժիմ են հայտարարել նոր տիպի կորոնավիրուսի տարածման պատճառով:
Լիբանանի կառավարությունը հայտարարել է երկրում նոր կորոնավիրուսի հարուցած հիվանդության համաճարակի սպառնալիքի պատճառով մարտի 18-ից մինչեւ 29-ը Բեյրութի միջազգային օդանավակայանը, ցամաքային եւ ծովային սահմանները փակելու մասին:
Չեխիայի կառավարությունը որոշում է ընդունել մարտի 16-ից համազգային կարանտին հայտարարել հանրապետությունում, որը կշարունակվի մինչեւ մարտի 24-ը:
ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը մոտեցել է 3,5 հազարի, մահացել է 65 մարդ:
G7-ի երկրների ղեկավարները մարտի 16-ին կանցկացնեն հեռախորհրդակցություն, որի ընթացքում կքննարկեն աշխարհում կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակը:
Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը, վերջին տվյալների համաձայն, կազմում է 169 հազար 610՝ ընդգրկելով 150-ից ավելի երկրներ:
Վիրջինիայի դատարանը որոշում է կայացրել կալանքից ազատել Wikileaks-ի իրազեկիչ Չելսի Մենինգին այն բանի կապակցությամբ, որ նրա՝ որպես վկայի ցուցմունքների անհրաժեշտություն չկա այն գործով, որը վերաբերում է այդ կազմակերպությանն ու դրա հիմնադիր Ջուլիան Ասանժին
Բաժնետոմսերի շուկաներում փլուզումը, որը նախօրյակին ԱՄՆ-ում ֆոնդային ինդեքսներն իջեցրեց 1987 թվականից ի վեր ռեկորդային 10 տոկոսով, մարտի 13-ին շարունակվում է, չնայած կենտրոնական բանկերի փորձերին կանգնեցնելու խուճապային սպառավաճառքները՝ կապված կորոնավիրուսի տարածման երկյուղների հետ, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:
Հայտնի դերասան, բոդիբիլդեր Առնոլդ Շվարցենեգերը իր երկրպագուներին ցույց է տվել, թե ինչպես կարելի է պայքարել կորոնավիրուսի դեմ:
Լեհաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը աճել է՝ հասնելով 103 մարդու, երեք մարդ արդեն մահացել է:
Իտալական շքեղ ավտոմեքենաների արտադրող Ferrari-ն երկու շաբաթով արձակուրդ է ուղարկել իր բոլոր աշխատակիցներին՝ կորոնավիրուսային պանդեմիայի պատճառով:
Շարունակելու են գործել մթերային խանութները, դեղատները և բենզալցակայանները:
Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային թիմի և Թուրինի «Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հայրենի երկրի իր հյուրանոցային ցանցն անվճար կտրամադրիհիվանդանոցներին:
Կորոնավիրուսով վարակվելուց հետո զույգը գրեթե մեկ շաբաթ անցկացրել է տանը, այնուհետև նրանց տեղափոխել են հիվանդանոց:
Պետական ղեկավար պաշտոններում կանանց բաժինը տարեցտարի ավելանում է: Այդ մասին վկայում է Միջխորհրդարանական միության (ՄԽՄ) եւ ՄԱԿ-ի՝ Ժնեւում հրապարակված զեկույցը: Դրա հետ մեկտեղ այդ բաժինը դեռեւս շատ փոք է, նշում են հետազոտության հեղինակները։
Կիրակի, մարտի 15-ին, ժամը 5:50-ի դրությամբ, աշխարհում COVID-19 կորոնավիրուսից մահացածների թիվը կազմում է 5.833 մարդ:
Իտալիայում կորոնավիրուսից ապաքինված հիվանդների թիվը մեկ օրում ավելացել է մեկ երրորդով։
Վերջին տասնօրյակի ընթացքում Ադրբեջանը կրկին սկսել է թիրախավորել հայ-ադրբեջանական սահմանը: Միջադեպերի ակտիվ փուլը սկսվել է մարտի 1-ից, երբ հայտնի դարձավ, որ հակառակորդը կրակ էր բացել Տավուշի Ոսկեպար գյուղի և դիրքերի ուղղությամբ։ ՀՀ ՊՆ նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը դրանից օրեր անց տեղեկացրել էր, որ արդեն մի քանի օր է՝ նույն ուղղությամբ ադրբեջանական սահմանապահ ստորաբաժանումները կրակում են մեծ տրամաչափի գնդացիրներից։
Նորվեգիայում Նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 907-ի:
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը հաստատել է կորոնավիրուսի տարածումը երկրում կանխելու գործողությունների պլանը: