Արաբական պետությունների լիգան (ԱՊԼ) լուծարել է Գվատեմալայի ԱԳ նախարարության հետ փոխըմբռնման հուշագիրը եւ դադարեցրել համագործակցությունը լատինամերիկյան այդ երկրի հետ՝ Թել Ավիվից Երուսաղեմ նրա դեսպանության տեղափոխման պատճառով:
Մեծ Բրիտանիան արագորեն դառնում է Եվրոպայում կոկաինի հիմնական սպառողներից մեկը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ ՌԴ-ի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը գնալով ավելի արդյունավետ է դառնալու:
Մեծ Բրիտանիայի յուրաքանչյուր տնային տնտեսություն մոտավորապես 900 ֆունտ ստեռլինգ (1000 եվրո) է կորցրել Եվրոպական միության (ԵՄ) կազմից երկրի դուրս գալու որոշումից հետո:
Պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մայիսի 13-ին վիրավորում ստացած 1998 թ. ծնված Շամխալ Սեյրանի Պետրոսյանի առողջական վիճակը կայուն է:
Անկախ Պետությունների Համագործակցությունից (ԱՊՀ) Ուկրաինայի դուրս գալը քաղաքակիրթ մոտեցման դեպքում կարող է տեւել շուրջ մեկ տարի:
Մայիսի 23-ին հայկական կողմի նախաձեռնությամբ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ:
ԱՄՆ-ի Վիսքոնսինի նահանգի Միլուոքի քաղաքի ոստիկանության սպաները ոլորել են հեծանվորդի ձեռքերը, որը չի սպասել սակրավորներին եւ ինքնուույն «վնասազերծել» է կասկածելի պայուսակը:
Ֆրանսիան անօրինական է համարում ամերիկյան պատժամիջոցները Իրանի հետ գործակցող եվրոպական ընկերությունների դեմ:
Չիլիի Ռանկագուա քաղաքի թեմը ծառայությունից հեռացրել է 14 քահանաների, որոնց կասկածում են անչափահասների նկատմամբ սեռական բնույթի հանցագործությունների մեջ:
Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը մայիսի 22-ին սրտաբանական հետազոտություն է անցել, որի ընթացքում բժիշկները որոշել են ստենտ դնել:
Մի խումբ եվրախորհրդարանականներ, որոնք մայիսի 22-ին մասնակցել են Մարկ Ցուկերբերգի մասնակցությամբ կայացած ունկնդրումներին, հիասթափվել են նրա պատասխաններից՝ կարծիք հայտնելով, որ Facebook-ի ղեկավարը չի կարողացել իրենց համոզել սոցցանցի գործունեությունը փոխելու ընկերության ձգտման եւ հնարավորությունների հարցում:
Կուբայի իշխանությունները շարունակում են երկրում տեղի ունեցած ավիաաղետից զոհվածների նույնականացման աշխատանքը, արդեն ճանաչված են ողբերգության 111 զոհերից 50-ը:
«Թավշյա հեղափոխությունը» Հայաստանի առջեւ բացել է եզակի հնարավորություն, «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում նշում է ԱՄՆ-ի ազդեցիկ Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի Ռուսաստանի եւ Եվրասիայի ծրագրի փոխտնօրեն Ջեֆ Մանկոֆը:
SpaceX-ը ընկերությունը, որը գլխավորում է Իլոն Մասքը, լույս մայիսի 23-ի գիշերը Iridium NEXT հինգ հեռահաղորդակցական արբանյակ եւ երկու CRACE զոնդ է դուրս բերել Երկրի ուղեծիր:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կկարողանա հասնել ԿԺԴՀ-ի ռազմական միջուկային ծրագրի դադարեցման եւ պայմանագիր ստորագրել Կորեական թերակղզում խաղաղության մասին:
Լեհ գրող եւ բանաստեղծուհի Օլգա Տոկարչուկը դարձել է 2018 թվականի Միջազգային Բուքերյան մրցանակի դափնեկիր:
Իսրայելի պաշտպանության բանակի ինքնաթիռները մայիսի լույս 23-ի գիշերը Գազայի հատվածի հյուսիսային մասում հարվածներ են հասցրել պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման ծովային ոստիկանության մի ստորգետնյա կառուցվածքի եւ երկու թիրախների ի պատասխան սահմանի խախտման եւ Իսրայելի զինվորական պահակետի հրկիզման:
Հրապարակվել են արքայազն Հարրիի եւ Մեգան Մարքլի հարսանիքի պաշտոնական ընտանեկան լուսանկարները:
Amnesty International և Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչները պատասխանել են «Ամերիկայի Ձայնի» հարցերին քաղաքական բանտարկյալներ ձակերպմանն ու այդ առումով «Սասնա ծռեր» խմբի անդմաների գործին
«Բացի հայ-ռուսական միացյալ զորախմբից, Հայաստանն ապրիլյան պատերազմից հետո համալրվել է հզոր զինատեսակներով, որոնք ունակ են ետ մղել հակառակորդին՝ գերճշգրիտ հարվածներ հասցնելով»:
Թուրքմենստանում Դարվազի գազի խառնարանը զուր չեն Գեհենի դուռ կամ Դժոխքի դարպասներ անվանում:
Արքայազն Հարրին եւ Մեգան Մարքլը հետաձգել են հարսանեկան ճամփորդությունը, ինչը կապված է թագավորական առաջին միջոցառումներին ամուսնական զույգի մասնակցելու անհրաժեշտության հետ:
Իրաքի դատարանը մահապատժի է դատապարտել Բելգիայի հպատակին, որը մեղադրվում է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման գործունեությանը մասնակից լինելու մեջ:
Գերմանիայի Շլեզվիգ-Հոլշտեյնի երկրամասի դատարանը մայիսի 22-ին մերժել է գերմանական դատախազության հերթական պահանջը՝ Կատալոնիայի կառավարության նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնին կալանքի տակ վերցնելու Իսպանիային նրա արտահանձնման վերաբերյալ հարցման քննության ընթացքում:
Ղանդահար քաղաքում՝ Աֆղանստանի հարավի համանուն նահանգի վարչական կենտրոնում, ականապատված ավտոմեքենայի պայթելու հետեւանքով զոհված մարդկանց թիվը հասել է 16-ի, եւս 35 հոգի վերքեր են ստացել:
Պաղեստինը Միջազգային քրեական դատարանին (ՄՔԴ) խնդրել է երկրում ստեղծված իրադրության հետաքննություն սկսել:
Իրանը հիմնական խոչընդոտն է Մերձավոր Արեւելքում խաղաղության տանող ճանապարհին:
«Հայաստանը ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման բոլոր ներքին ընթացակարգերն իրականացրել է»,- այս մասին այսօր ՀՀ ԱԳՆ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:
Նյու Յորքի ֆոնդային սակարանի (NYSE) գլխավոր օպերացիոն տնօրեն Սթեյսի Քանինգեմը մայիսի 25-ին կզբաղեցնի NYSE Group-ի նախագահի պաշտոնը: