ՀՀ իշխանությունները Թուրքիային հարաբերություններ վերականգնելու բացեիբաց կոչեր են անում, բնականաբար, առանց նախապայմանների։ Տպավորություն է ստեղծվում, որ սա Արևմուտքի հետ համաձայնեցված մոտեցում է, որով Արևմուտքը Հայաստանի միջոցով Թուրքիային հնարավորություն է տալիս մի կայունացնող քայլ իրականացնել և փոխել սեփական իմիջը տարածաշրջանում»։
Ուկրաինան և Թուրքիան ստորագրել են համաձայնագիր, որով այսուհետ երկու երկրի քաղաքացիները փոխայցելություններ կիրականացնեն ներքին անձնագրերով:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ երկրի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հիվանդացել է գրիպով:
Brexit-ի մասին օրինագիծը թագուհու հավանությունը կստանա առաջիկա օրերին, իսկ Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու ընթացակարգը կգործարկվի մարտի վերջին:
ԱՄՆ-ի հյուսիս արեւելյան ափի մի մասը հայտնվել է Stella ձնամրրիկի հարվածի ներքո: Ձյունով են ծածկվել Իլինոյսի եւ Մինեսոտայի նահանգները:
«Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը ամրապնդել է առաջատարի դիրքերը Ֆրանսիայի նախընտրական հարցումներում:
Լիբիայի կառավարական բանակը նավթի հանքավայրերը վերահսկողության տակ վերադարձնելու նպատակով մարտի 14-ին սկսված գործողության ընթացքում զինյալներին դուրս է քշել երկրի Ռաս Լանուֆ քաղաքի օդանավակայանից, հաղորդում է Sky News Arabia հեռուստաալիքը:
Բեռլինում շուրջ 600 չվերթ է չեղարկվել կամ հետաձգվել քաղաքի օդանավակայանների ցամաքային անձնակազմի՝ արդեն երկրորդ օրը շարունակվող գործադուլի պատճառով:
Եվրոպայի արդարադատության դատարանը հաստատել է աշխատավայրում ծառայողներին հիջաբներ (մահմեդական կանանց գլխաշոր) եւ «կրոնական պատկանելության այլ խորհրդանշաններ» կրելն արգելող կանոններ սահմանելու գործատուների իրավունքը:
Գերմանիայի սոցիալդեմոկրատական կուսակցությունը (ԳՍԴԿ) մեկ շաբաթվա ընթացքում կորցրել է իր քաղաքական ժողովրդականության 0,5 տոկոսը եւ ԳՖՀ-ի կանցլեր Անգելա Մերկելի գլխավորած Քրիստոնեադեմոկրատական ու Քրիստոնեասոցիալական միությունների (ՔԴՄ/ՔՍՄ) դաշինքին թույլ է տվել հավասարվել վարկանիշներում:
«Պատահական չէ, որ նախագահն իր այցի ընթացքում հանդիպեց նաև ֆրանսիական ձեռնարկությունների MEDEF միջազգային շարժման ներկայացուցիչների հետ, որի նպատակը, ըստ էության, ֆրանսիական գործարար աշխարհի կարկառուն ներկայացուցիչներին Հայաստանի գրավչություններն ու առավելությունները, որպես խոստումնալից հեռանկար ներկայացնող մի երկիր, ներկայացնելն էր»,- խոսելով Սերժ Սարգսյանի այցի մասին՝ ասաց դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն:
Պուտինը Ռուսաստանի առաջին նախագահի այրուն` Նաինա Ելցինային պարգեւատրել է սուրբ մեծ նահատակ Եկատերինայի շքանշանով:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ռուսաստան: Մոսկվայի «Վնուկովո» միջազգային օդանավակայանում տեղի է ունեցել Հանրապետության Նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը:
Բելգիայի տեղական իշխանությունները չեղյալ են համարել Անտվերպեն քաղաքում Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության կողմից կազմակերպվելիք միջոցառումները:
Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի նոր ագրեսիան 2016 թվականի ապրիլին հասցրեց նշանակալի վնաս կոնֆլիկտի բանակցային գործընթացին և այն ջանքերին, որոնք ուղղված էին կողմերի միջև վստահության վերականգնմանը:
Նյու Յորքում եւ Նյու Ջերսիի նահանգում արտակարգ դրություն է հայտարարվել վերահաս ձնաբքի պատճառով, որը ԱՄՆ-ի արեւելյան ծովափ կհասնի մարտի 14-ին, այս մասին տեղեկացնում BBC-ին։
Ավստրիան ևս մտադիր է արգելել թուրք քաղաքական գործիչներին սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի շրջանակում ելույթներ ունենալ իր տարածքում:
Հարավային Կորեայի դատախազությունն այս շաբաթ հարցաքննության կկանչի երկրի նախկին նախագահ Պակ Կըն Հեին, որը որպես կասկածյալ կներկայանա երկրի ղեկավարության շրջանում կոռուպցիոն սկանդալի հետաքննության կապակցությամբ:
Մալայզիայի իշխանությունները զմռսել են Կիմ Չեն Նամի՝ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի ավագ եղբոր մարմինը, որը հսկողության ներքո գտնվում է Քուալա Լումպուրի դիարաններից մեկում:
Ինչպես գիտեք, թուրքական կողմի հետ սահմանը փակ է, և Հայաստանի նկատմամբ սա միակողմանի հարկադրանքի միջոց է, որը միջազգայնորեն դատապարտելի է: Հարևան երկրի կողմից այս քայլը պետք է վերանայվի, որպեսզի տարածաշրջանում տարբեր նախագծերի իրագործումը հնարավոր դառնա, և ստեղծվի բարենպաստ միջավայր տարածաշրջանային համագործակցության համար:
ԱՄՆ-ի արեւելյան ափին ավելի քան հինգ հազար չվերթեր են չեղարկվել սաստիկ ձնամրրիկի պատճառով, հաղորդում է FlightAware ավիացիոն պորտալը:
Թուրքիայում Գերմանիայի դեսպանության և հյուպատոսության աշխատակիցներին մինչ օրս չի թույլատրվել հանդիպել Die Welt պարբերականի բանտարկված լրագրող Դենիզ Յուջելին՝ լրագրողների հետ հանդիպմանն ասել է Գերմանիայի արտգործնախարարության խոսնակը:
Մեծ Բրիտանիայի հպատակների երկու երրորդը դեմ է արտահայտվում Շոտլանդիայի անկախության երկրորդ հանրաքվեի անցկացմանը:
«Մոսկվան նման երաշխիքներ տալ չի կարող, քանի որ ներկայումս, երբ նախապատրաստվում է այս այցը, ԼՂ հակամարտությունն արդեն սեփական կյանքը, ավելի ճիշտ, մահն է ապրում»։
Մարտի 14-ին Աստանայում սկսվել է Սիրիային նվիրված բանակցությունների երրորդ փուլը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտին ցուցում է տրված պահանջել ՄԱԿ-ի ծրագրերի բյուջե Վաշինգտոնի մուծումների ավելի քան կիսով չափ կրճատում:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը տարեկան իր ամբողջ աշխատավարձը կտրամադրի բարեգործությանը:
Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատը զիջել է խորհրդարանի ստորին պալատի եւ կառավարության ճնշմանը եւ հավանություն տվել Brexit-ի ընթացակարգի կիրարկման օրինագծին՝ իր սկզբնական տեսքով, առանց ուղղումների։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հանդիպումը հետաձգվել է մարտի 17-ին, ինչի պատճառը ձյան առատ տեղումներն են ԱՄՆ-ի արեւելյան ափին:
Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանը մարտի 14-ին փակ կլինի ձյան առատ տեղումների պատճառով, որոնք սպասվում են ԱՄՆի արեւելյան ափին գտնվող քաղաքում: