Կիմ Չեն Ունի ընտրվելը կառավարող կուսակցության գլխավոր քարտուղար անսահման իշխանություն է ընձեռնում նրան. փորձագետ
Կորեայի աշխատանքային կուսակցության (ԿԱԿ)՝ Փհենյանում տեղի ուանեցող VIII համագումարում ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունի ընտրվելը կուսակցության գլխավոր քարտուղար վկայում է նրա ձեռքերում իշխանության հետագա կենտրոնացման մասին եւ յուրօրինակ ուղերձ է ամբողջ աշխարհին:
Հունավարի 11-ին ՏԱՍՍ-ի հետ կայացած զրույցում այդ մասին հայտարարել է հարավկորեացի քաղաքագետ, Հանուն Կորեական թերակղզու ապագայի հիմնադրամի աշխատակից Մեն Չու Սոկը:
«Այդ քայլը կոչված է էլ ավելի համախմբելու ԿԺԴՀ-ի քաղաքացիներին առջնորդի անձի շուրջը եւ ամրապնդելու նրա դիրքերն ինչպես երկրի ներսում, այնպես էլ միջազգային ասպարեզում»,- կարծում է փորձագետը:
Նրա կարծիքով՝ Կիմ Չեն Ունի ընտրվելը ԿԱԿ-ի գլխավոր քարտուղար նաեւ պետք է խորհրդանշի իշխանության հաջորդականությունը երկրում, քանի որ ԿԺԴՀ-ի նախորդ առաջնորդները՝ Կիմ Իր Սենը եւ Կիմ Չեն Իրը, նույնպես ժամանակին զբաղեցրել են այդ պաշտոնը:
«Կիմ Չեն Ունի ընտրվելը նոր պաշտոնում փաստորեն նրան անսահման իշխանություն է ընձեռում Հյուսիսային Կորեայում, քանի որ Աշխատանքային կուսակցությունը երկրում վերահսկում է կյանքի բոլոր ոլորտները»,- ընդգծել է Մեն Չու Սոկը:
Ինչպես հունվարի 11-ին հայտնել էԿորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը, Կորեայի աշխատանքային կուսակցության՝ Փհենյանում տեղի ունեցող VIII համագումարը «միաձայն որոշում է ընդունել Կիմ Չեն Ունին ընտրելու ԿԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում»: Գործակալությունը նշում է, որ համապատասխան որոշումը «կուսակցության բոլոր անդամների, ժողովրդի եւ Կորեական ժողովրդական բանակի զինծառայողների միասնական կամքի եւ ձգտման դրսեւումն է հասնելու կիմիրսենա-կիմչենիրական կուսակցության զարգացման եւ չուչհեի հեղափոխական գաղափարների նոր հաղթանակների», հաղորդել է ՏԱՍՍ-ը: