ԱՄՆ Պետդեպարտամենտն ուրբաթ հայտարարել է, որ հավանություն է տալիս մերձավորարևելյան դաշնակիցներին՝ Իսրայելին, Կատարին, Քուվեյթին և Արաբական Միացյալ Էմիրություններին, ընդհանուր առմամբ ավելի քան 8,6 միլիարդ դոլարի ռազմական վաճառքին, հայտնում է Reuters-ը։
Պենտագոնն ուրբաթ հայտարարել է, որ ԱՄՆ-ն Գերմանիայի ռազմակայաններից դուրս կբերի 5000 զինծառայողի՝ կատարելով այն սպառնալիքը, որն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արտահայտել էր երկրի առաջնորդի հետ Իրանի պատերազմի շուրջ վիճաբանությունից հետո, հայտնում է Politico-ն։
Ռուսաստանը հնարավոր է համարում Բալթիկ ծովում իր առևտրային նավատորմի ուղեկցումը ռազմածովային ուժերով՝ Արևմուտքի երկրների ոտնձգություններից պաշտպանվելու համար, РИА Новости-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Արտյոմ Բուլատովը։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն սոցիալական ցանցերում հրապարակել է արհեստական բանականության օգնությամբ ստեղծված տեսանյութ, որտեղ քաղաքական մրցակիցներ Յաիր Լապիդը և Նաֆթալի Բենեթը վերածվում են Պաղեստինի Քնեսեթի պատգամավորների, ինչը հարձակում է իրեն պաշտոնանկ անելու համար ստեղծված կոալիցիայի վրա, գրում է The New Arab-ը։
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Մոջթաբա Խամենեին Ուսուցչի օրվա և Աշխատանքի օրվա առթիվ՝ մայիսի 1-ին, երդվել է, որ իրանցի ժողովուրդը կհաղթի թշնամուն նաև մշակութային ու տնտեսական ոլորտներում՝ ռազմական դաշտում հաղթանակից հետո, հայտնում է Press TV-ն։
Միացյալ Նահանգները 5000 զինծառայող է դուրս բերում ՆԱՏՕ-ի դաշնակից Գերմանիայից, ուրբաթ հայտարարել է Պենտագոնը՝ նախագահ Դոնալդ Թրամփի և Եվրոպայի միջև Իրանի հետ պատերազմի վերաբերյալ սրվող տարաձայնությունների պայմաններում։ Դրա մասին հայտնում է Reuters-ը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին հայտարարել է, որ ինքը գոհ չէ Իրանի պատերազմի շուրջ բանակցությունների վերաբերյալ վերջին առաջարկից, մինչդեռ Իրանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է բանակցությունների, եթե Միացյալ Նահանգները փոխի իր մոտեցումը։
Թրամփը պլանավորում է Իրանի հետ հակամարտության ավարտից հետո նավատորմ ուղարկել Կուբա։
Իրանը Վաշինգտոնին է փոխանցել պատերազմը դադարեցնելու նոր առաջարկ՝ ակնարկելով փոխզիջման պատրաստակամության մասին՝ փորձելով վերսկսել բանակցությունները և վերջ դնել առճակատմանը, որն իր տնտեսության վրա չափազանց թանկ է նստում, գրում է The Wall Street Journal-ը:
Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է դիվանագիտական միջոցառումներ սկսել, եթե ԱՄՆ-ն փոխի իր «չափազանցված մոտեցումը, սպառնալից հռետորաբանությունը և սադրիչ գործողությունները»։
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի 14 զինծառայող է զոհվե
Շունը կլինի Բուլղարիայի 52-րդ գումարման Ժողովրդական ժողովի լիագումար նիստերի մշտական մասնակից, հայտնել է Բուլղարիայի ազգային հեռուստատեսությունը։
Իրանի հարվածների հետևանքով՝ ամերիկյան առնվազն 16 ռազմաբազա շարքից դուրս է եկել՝ դառնալով շահագործման համար ոչ պիտանի
Հիշեցնենք, որ նախկինում հաղորդվել էր, որ Սլովակիայի վարչապետը, հավանաբար, Մոսկվա կգնա մեքենայով՝ մասնակցելու մայիսի 9-ի հաղթանակի տոնակատարություններին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուղերձ է հղել Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնին, որտեղ հայտնել է ռազմական գործողությունների ավարտի մասին
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հետ
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Միասնության թևեր» կուսակցության կառավարման խորհրդի անդամ, նախընտրական ցուցակի ներկայացուցիչ, «Դի-ԷՍ-ԷՅ Խորհրդատվական խումբ» ընկերության գլխավոր տնօրեն, ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին ղեկավար, տնտեսական գիտությունների թեկնածու Դավիթ Անանյանն է:
Թրամփը կարծում է, որ Իրանը կարող է երբեք չհամաձայնվել Վաշինգտոնի պահանջների հետ բանակցությունների ընթացքում։ Նա նշել է, որ կնախընտրեր չվերսկսել Իրանի վրա հարվածները։
Ես ԵՄ ավտոմեքենաների և բեռնատարների մաքսատուրքերը կբարձրացնեմ մինչև 25%՝ առևտրային համաձայնագրի պահանջները չկատարելու պատճառով
Անտոնիո Գուտերեշը բանակցություններ է վարում բոլոր կողմերի հետ Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակի վերաբերյալ
Մայիսի 4-ին կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողովին կհաջորդի Հայաստան-Եվրոպական միություն առաջին գագաթնաժողովը, որը տեղի կունենա մայիսի 5-ին։
Ապրիլի 30-ին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն առաջին ընթերցմամբ քննարկել է «Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով, որը ներկայացրել է ՀՀ արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստիննե Գրիգորյանը:
Էդգար Ղազարյանն ու Դավիթ Սարգսյանը «Երկու ճակատ» պոդկաստի հերթական թողարկմանը քննարկում են վարչախմբի հակասոցիալական քաղաքականության հիմնական ցուցանիշները՝ գործազրկության և աղքատության բարձր տեմպերը, ուսուցիչների և բուժաշխատողների ցածր աշխատավարձերը, զբաղվածության հիմնահարցը, գնաճը և թանկացումները, և այլն։
Ուրբաթ օրը պատժամիջոցների են ենթարկվել վեց անհատներ
Բարոնուհի Քերոլայն Քոքսը՝ Հայաստանում եվրոպական ընտանիքի գագաթաժողովի նախօրյակին բաց նամակ է տարածել և միջազգային հանրության ուշադրությունը սևեեռել երկու կարևոր հանգամանքների վրա
Հարավային Լիբանանի Դեյր Կանուն-Ռաս ալ-Այն քաղաքի վրա Իսրայելի կողմից իրականացված ավիահարվածների հետևանքով զոհվել է առնվազն երկու մարդ, վիրավորվել՝ ևս երկուսը
Դոնալդ Թրամփը Իրանի հետ պատերազմի պատճառով կորցնում է իր նկատմամբ աջակցությունը
«Փողոցային» նկարիչ Բենքսին հաստատել է, որ ինքն է Լոնդոնի կենտրոնում գտնվող Վաթերլոոյի հրապարակում չորեքշաբթի հայտնված մեծ արձանի հեղինակը։ Նրա հրապարակած տեսանյութում երևում է, թե ինչպես են աշխատողները գիշերը տեղադրում քանդակը։
Հայաստանում՝ Աղվերանի հյուրանոցներից մեկում, Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը մասնակցում էին նաև հայ գործարարները:
Գործակալության տեղեկացմամբ՝ Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հակամարտության դադարեցումն ու խաղաղության հաստատումն անվանել է իսլամական հանրապետության առաջնահերթ նպատակ։