ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ժամանակին այցելել է Վաշինգտոն և փորձել է համոզել նախկին նախագահ Բարաք Օբամային հրաժարվել Իրանի հետ միջուկային համաձայնագրի կնքումից։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ընթացող G7-ի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել է Վլադիմիր Զելենսկու հետ և կրկին կհանդիպի նրա հետ հունիսի 16-ին՝ ավելի ուշ, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Իլհամ Ալիևը կաթոլիկ եկեղեցու հովվապետ Լևոն 14-րդին Ադրբեջան այցելելու պաշտոնական հրավեր է փոխանցել։ Այս մասին հաղորդում է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը։
Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ-Բաղեր Ղալիբաֆը և ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կմասնակցեն հակամարտության ավարտի մասին հուշագրի ստորագրման արարողությանը: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ ղեկավարի տեղակալ Մաջիդ Թախտ-Ռավանչին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, թե այն ժամանակները, երբ իրեն բռանապետ էին անվանում, վաղուց անցել են։
Վլադիմիր Զելենսկուն սպասում են Մոսկվայում, եթե նա պատրաստ է Ուկրաինայում հակամարտության կարգավորման շուրջ պատասխանատու և լուրջ խոսակցության։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Եվրոպական մայրաքաղաքում ներկայացված զեկույցը ահազանգում է, որ ապօրինի ծխախոտի սպառումը արդեն գերազանցում է համայնքային շուկայի 10%-ը՝ պայմանավորված կեղծ արտադրանքի աճով և ԵՄ ներսում գաղտնի արտադրության նոր ցանցերի ձևավորմամբ։
Լոնդոնը պլանավորում է Կիևին հարստացված ուրան մատակարարել ատոմակայանների համար: Այս մասին հաղորդագրություն է տարածել վարչապետ Քիր Սթարմերի գրասենյակը։
Անգլիական King’s College London-ը հրապարակել է հետազոտություն, համաձայն որի՝ սահմանափակ բյուջե ունեցող երկրների համար այլևս արդարացված չէ մեծ տերությունների բանակներին՝ փոքրացված մասշտաբով կրկնօրինակելը։
Ուկրաինական ուժերը թիրախավորել են Մոսկվան. առավոտվա դրությամբ ռուսական ուժերը խոցել են ՌԴ մայրաքաղաքի ուղղությամբ արձակված ավելի քան 60 անօդաչու թռչող սարք։ Հարված է հասցվել Կապոտնյայի շրջանում գտնվող նավթավերամշակման գործարանին։ Այս մասին հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը Telegram-ում։
Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալությունը, հղում անելով նախարարության աղբյուրներից ստացված տեղեկություններին, հայտնել է, որ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հունիսի 16-17-ին կմեկնի Մոսկվա։
ԱՄՆ-ի և Իրանի միջև պատժամիջոցների վերացման և իրանական միջուկային ծրագրի շուրջ հակամարտության կարգավորման հարցերով բանակցությունների նոր փուլը կսկսվի ուրբաթ օրը Ժնևում փոխըմբռնման հուշագրի ստորագրման պահից։ Այս մասին հայտնել է Իրանի ԱԳՆ ղեկավար Աբբաս Արաղչին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ռուսաստանի կողմից հայկական ծաղիկների ներմուծման արգելքի ֆոնին Հայաստանը դիվերսիֆիկացնում է արտահանման շուկաները։
Այդ խմբավորումների զինաթափումը Իսրայելի պայմաններից մեկն է երկարաժամկետ խաղաղության հասնելու համար:
Իրանը Իսրայելը համարում է ԱՄՆ-ի հետ հուշագրի կողմերից մեկը, ինչպես և լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը: Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
Եթե այսօր ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում են հայտնվել Հայաստանի կրիտիկական հանքանյութերը, ապա վաղը օրակարգ կարող են վերադառնալ նաև թերթաքարային պաշարները, որոնց մասին շատերն արդեն հասցրել են մոռանալ։
Ստացված միջոցներն ուղղվում են առափնյա ծառայությունների, փրկարարական և բժշկական ծառայությունների գործունեության, ինչպես նաև ծովային պատահարների հետևանքների վերացման ֆինանսավորմանը։
Մեծ Բրիտանիայի իշխանությունները 43 կետով ընդլայնել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցուցակը՝ սահմանափակումներ մտցնելով 32 իրավաբանական և 11 ֆիզիկական անձանց նկատմամբ։ Այս մասին ասվում է ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նրա խոսքով՝ նավագնացային ընկերությունները չեն շտապում վերադառնալ աշխատանքի սովորական ռեժիմին և կսպասեն, մինչև հաստատվի, որ ձեռք բերված համաձայնություններն իրոք ապահովում են նեղուցով անվտանգ անցում։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Պետդումայի պատգամավորների ընտրությունները սեպտեմբերի 20-ին անցկացնելու վերաբերյալ։ Համապատասխան փաստաթուղթը տեղադրված է իրավական ակտերի պաշտոնական հրապարակման կայքում։
Ուկրաինան ողջունում է ԱՄՆ-Իրան գործարքը և նախագահ Թրամփի առաջնորդությունը դրան հասնելու գործում:
Համաձայնագրում ասվում է, որ 60 օրվա ընթացքում, մինչ մենք կբանակցենք վերջնական համաձայնագրի շուրջ, Հորմուզի նեղուցի մուտքն ու ելքը կլինի առանց տուրքերի
ԱՄՆ փոխնախագահը պարզաբանել է, որ փոխըմբռնման հուշագրի տեքստը կհրապարակվի հունիսի 19-ին Շվեյցարիայում կայանալիք ստորագրման պաշտոնական արարողությունից հետո։
London Intercontinental Exchange (ICE)-ը Լոնդոնյան համաշխարհային ֆինանսական ֆյուչերսների և ընտրանքների բորսան է, որը հիմնադրվել է 1982 թվականին:
Զիդանի խոսքով՝ Դամասկոսը աջակցում է Լիբանանի կառավարության ջանքերին՝ պետական ինստիտուտների ամրապնդման ուղղությամբ, սակայն դեմ է արտաքին ռազմական ինտերվենցիային։
Հեյսը հավելել է, որ Էդվարդս ավիաբազայի հրամանատարությունն առայժմ «ոչ մի տվյալ չունի պատահարի հնարավոր պատճառի մասին», իսկ աղետի պատճառների պարզումը կարող է տևել մոտ կես տարի։
Վենսի խոսքով՝ Իրանը կարող է հասանելիություն ստանալ միլիարդավոր դոլարի հիմնադրամին, եթե երկիրը կատարի Միացյալ Նահանգների հետ կնքված համաձայնագրում նշված պարտավորությունները։
Օրվա սկզբից Մոսկվայի մատույցներում ընդհանուր առմամբ չեզոքացվել է 60 անօդաչու թռչող սարք։
Փաստաթուղթը նախատեսվում է ստորագրել Ժնևում հունիսի 19-ին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ-ի, Իրանի և որպես միջնորդ հանդես եկող Պակիստանի պաշտոնատար անձինք հաստատել են Վաշինգտոնի և Թեհրանի միջև համաձայնության ձեռքբերումը