Բելառուսը Ռուսաստանի կազմում ընդգրկելու որևէ պլան գոյություն չունի: Իսկ երկու երկրների ինտեգրման փուլերը պարզ գրված են Միութենական պայմանագրում:
Եգիպտոսի անվտանգության ուժերը Կահիրեի Էլ-Գիզա շրջանում, ինչպես նաև Սինայի թերակղզում ոչնչացրել են 40 ծայրահեղականի: Նրանք ներգրավված են եղել քաղաքացիական, զբոսաշրջային մի շարք օբյեկտների եւ իրավապահ ուժերի վրա հարձակումների ծրագրում:
Չինաստանի արևելքում գտնվող ածխահանքում հոկտեմբերի 28-ին տեղի ունեցած վթարի հետևանքով հինգ մարդ է զոհվել:
Տասներկուամյա տղան հրաշքով ողջ է մնացել գրեթե մեկ ժամ ձնահյուսի տակ անցկացնելով Ֆրանսիայի Սավոյայի դեպարտամենտի լեռնադահուկային առողջավայրում:
Կյանքի 94-րդ տարում վախճանվել է աստղագետ Նենսի Գրեյս Ռոմանը, որին ԱՄՆ-ում գիտեն որպես «Հաբլ» աստղադիտակի մայր»:
Կահիրեում, Գիզայի բուրգերի շրջանում տուրիստական ավտոբուս է պայթել:
Սիրիական բանակի ծառայողները շուտով վերահսկողության տակ կառնեն Մանբիջը՝ «Դեմոկրատական Սիրիայի ուժերի» քուրդ մարտիկների հետ:
Անկախ սենատոր, 77-ամյա Բեռնի Սանդերսը հայտարարել է, որ ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության անդամների մի մասն իրեն վարկաբեկելու արշավ է սկսել՝ կանխելու երկրի նախագահի պաշտոնի համար իր թեկնածության առաջադրումը։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը դեկտեմբերի 28-ին հայտարարել է, որ ամերիկյան վարչակազմը հարկադրված կլինի փակել Մեքսիկայի հետ սահմանը, եթե դեմոկրատ կոնգրեսականները հավանություն չտան սահմանային պարսպի նախագիծի ֆինանսավորմանը։
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հերթական անգամ հանդես են եկել Կերչի նեղուցով նավերի ազատ անցումն ապահովելու եւ ուկրաինացի նավաստիներին ազատելու պահանջով:
168.am-ի աղբյուրների հավաստմամբ, սակայն, երեկ Փաշինյան-Պուտին հանդիպման ընթացքում գազի գնի շուրջ հարցադրումը «ցրել» են՝ ասելով, թե գազի գնի որոշմամբ Կրեմլը՝ ՌԴ նախագահի աշխատակազմը, չի զբաղվում, և գազի գինը որոշելու համար պետք է բանակցել հենց «Գազպրոմ» ընկերության հետ։
Անհայտ անձինք Հարավային Կորեայի Hana կենտրոնի համակարգիչներից մեկը «կոտրանքի» ենթարկելուց հետո ստացել են Հյուսիսային Կորեայից 997 փախստակների անձնական տվյալների զետեղարան մուտք գործելու հնարավորություն։
«Ռուսաստանը երկար համբերեց` մի քանի ամիս, բայց ներկայումս որոշել է աչքերը չփակել Հայաստանի հետ տարաձայնությունների վրա: Հետևանքն այն է, որ Հայաստանը հետսովետական տարածքում միայնակ է մնացել բոլոր խնդիրներում, անխտիր բոլոր»:
Եվրամիությունը (ԵՄ) դեկտեմբերի 28-ին պաշտոնապես հրապարակել է որոշում Ռուսաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները երկարաձգելու մասին, փաստաթուղթը հրապարակվել է Եվրամիության Պաշտոնական հանդեսում։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը պայմանավորվել են ակտիվացնել գազի հարցով բանակցությունները: Նրա խոսքով՝ նախանշվել են ժամկետները, քանի որ իրավիճակը «ցեյտնոտային» է. «Մենք ցեյտնոտի մեջ ենք»:
Եվրամիությունը որոշել է զգալիորեն ուժեղացրել հակազդեցությունը ռուսական քարոզչությանը:
Open Arms նավը՝ ավելի քան 300 միգրանտներով, դեկտեմբերի 28-ի առավոտյան ժամանել է Իսպանիայի Կադիսի նահանգի (Անդալուսիայի Ինքնավար Մարզ) նավահանգիստ:
ԱՄՆ-ի Միջին Արեւմուտքի մի շարք նահանգներում մոլեգնած ձնաբքերի զոհ է դարձել երկու մարդ, հաղորդել է USA Today հրատարակությունը: Հրատարակության տեղեկավտությամբ՝ «դեկտեմբերի 27-ին սաստիկ ձյան առաջացրաp միջադեպերի պատճառով» մեկ մարդ է զոհվել Կանզասի նահանգում, մեկն էլ՝ Լուիզիանայում։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դեկտեմբերի 29-ին աշխատանքային այց կկատարի Ռուսաստան, որտեղ բանակցություններ կանցկացնի ռուսական պետության ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ:
Դեկտեմբերի լույս 28-ի գիշերը Միլանում հրդեհ է բռնկել ծերանոցում. տուժել է 18 մարդ, այդ թվում՝ մեկը հիվանդանոց է տեղափոխվել ծանր վիճակում:
Դեկտեմբերի 28-ին Դամասկոսում վերաբացվել է Բահրեյնի դեսպանատունը, որի աշխատանքն ընդհատվել էր 2011 թվականին Սիրիայում հակամարտության սկսվելուց հետո:
Ղրիմում ավարտվել են արգելափակոցի տեղադրման աշխատանքները ռուս-ուկրաինական սահմանում:
Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Քասեմին քննադատել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի այցն Իրաք՝ այն անհարգալից որակելով երկրի ինքնիշխանության նկատմամբ:
ԱՄՆ-ի մի քանի նահանգներում դեկտեմբերի 27-ին Համացանցի եւ հեռախոսային կապի համատարած անջատումներ են տեղի ունեցել CenturyLink հեռահաղորդակցական ընկերության ցանցի հետ կապված անսարքությունների պատճառով:
112 տարեկան հասակում դեկտեմբերի 27-ին մահացել է ԱՄՆ-ում Երկրորդ համաշխարհային պատերազմի ամենատարեց վետերանը եւ երկրի ամենածեր բնակիչը՝ Ռիչարդ Օվերտոնը:
Արգենտինայի ոստիկանությունը դեկտեմբերի 28-ին 31 կտավ է առգրավել երկրի նախկին նախագահ Քրիստինա Ֆեռնանդես դե Կիրշների Բուենոս Այրեսի բնակարանից կոռուպցիայի գործով հետաքննության շրջանակում: Այդ մասին հայտնել է Infobae հրատարակությունը:
Սաուդյան Արաբիայի Սալման իբն Աբդուլ Ազիզ Ալ Սաուդ թագավորը վերաբաշխումներ է կատարել կառավարությունում:
Նյու Յորքի Քուինսի շրջանում տրանսֆորմատոր է պայթել Consolidated Edison ընկերության գործարանում:
ԱՄՆ-ի Կոնգրեսի վերին եւ ստորին պալատները հերթական անգամ չեն քվեարկել երկրի բյուջեի շուրջ, ինչում կարելի համոզվել օրենսդիր մարմնի կայքում նիստի հեռարձակումից:
Փարիզի քաղաքապետարանը հաստատել է Ելիսեյան դաշտերում տոնական միջոցառումների կազմակերպման պլանները՝ չնայած դեկտեմբերի 31-ին «դեղին բաճկոնավորների» շարժման բողոքի նոր ակցիաների անցկացման՝ Համացանցում հնչած կոչերին: