Ուկրաինական զորքերը շարունակում են գնդակոծել Զապորոժիեի ատոմակայանը. ՌԴ ՊՆ
Ուկրաինական զորքերը շաբաթ օրը և կիրակի առավոտյան ավելի քան 20 խոշոր տրամաչափի հրետանային արկ են արձակել Զապորոժիեի ատոմակայանի տարածքի ուղղությամբ, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
«Կիևի ռեժիմը չի դադարեցնում սադրանքները՝ Զապորոժիեի ատոմակայանում տեխնածին աղետի վտանգ ստեղծելու համար։ Նոյեմբերի 19-ի ընթացքում Ուկրաինայի զինված ուժերի հրետանին 11 խոշոր տրամաչափի հրետանային արկ է արձակել ատոմակայանի տարածքի ուղղությամբ։
Նոյեմբերի 20-ի առավոտյան ուկրաինական զորքերը երկու անգամ գնդակոծել են ատոմակայանի տարածքը։ Ժամը 09:15-ից 09:45-ը ընկած ժամանակահատվածում արձակվել է խոշոր տրամաչափի 12 հրետանային արկ: Դրանցից 8-ը պայթել է հինգերորդ էներգաբլոկի և թիվ 2 հատուկ շենքի միջև, երեքը հարվածել են չորրորդ և հինգերորդ էներգաբլոկների միջև, մեկը՝ թիվ 2 հատուկ շենքի տանիքին։ Ժամը 10-ից 10:10-ը ընկած ժամանակահատվածում ևս երկու արկ է արձակվել էլեկտրակայանը սնուցող էլեկտրահաղորդման գծի երկայնքով։
Հրաձգությունն իրականացվել է Դնեպրոպետրովսկի մարզի Մարգանեց բնակավայրի տարածքից, որը վերահսկվում է ուկրաինացի զինվորականների կողմից, հակառակորդի կրակային ուժը ճնշվել է ռուսական հրետանային ստորաբաժանումների պատասխան կրակով, հայտնում են ռազմական գերատեսչությունից։
Ուկրաինայի զինված ուժերի հրետանային գնդակոծության հետևանքով վնասի հետևանքները կպարզվեն Ատոմային Էներգիայի Միջազգային Գործակալության և Ռոսատոմի փորձագետների կողմից կայանի տարածքի ուսումնասիրությունից հետո»,- ասվում է զեկույցում։