Թեհրանը հերքել է Վաշինգտոնի հայտարարությունը Եմենին պայթուցիկ նյութեր մատակարարելու մասին
Իրանը հերքել է ԱՄՆ-ի կողմից իր հասցեին արված մեղադրանքները Եմենին պայթուցիկ նյութերի մատակարարումների հարցում: Այս մասին տեղեկանում ենք IRNA գործակալությունից:
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչությունում նշել են, որ Թեհրանը միշտ հետևել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 2216 բանաձևին՝ Եմենին զենքի մատակարարումների արգելքի մասին, և հավելել են, որ Իրանը երբեք չի ձեռնարկել և չի ձեռնարկի միջոցներ, որոնք խախտում են բանաձևը:
Երեքշաբթի օրն ԱՄՆ-ի զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը նավ է կալանել Օմանի նեղուցում, որը, գերատեսչության պնդմամբ, Իրանից պայթուցիկ նյութեր էր փոխադրում Եմեն: Եմենում 2014 թվականի օգոստոսից շարունակվում է հակամարտությունը կառավարական ուժերի և «Անսար Ալլահ» (հուսիներ) խռովարար շարժման միջև, որոնք վերահսկում են երկրի մայրաքաղաք Սանան:
Հակամարտությունն առավել ակտիվ փուլ է մտել 2015 թվականի մարտին, երբ Եմեն մտավ Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան: