Լոնդոնի «Հիթրոու» օդանավակայանում գործադուլ է սկսվել
Լոնդոնի խոշորագույն «Հիթրոու» օդանավակայանի աշխատակիցները եռօրյա գործադուլ են սկսել՝ պահանջելով բարձրացնել աշխատավարձը գների ռեկորդային աճի ֆոնին: Այդ մասին տեղեկանում ենք Sky News լրատվամիջոցից:
Շուրջ 350 աշխատակիցների բողոքի ակցիան սկսվել է նոյեմբերի 18-ի առավոտյան ժամը 04:00-ից (Երևանի ժամանակով 08:00-ից): Գործադուլը կհանգեցնի 2,3 և 4 տերմինալներից մեկնող առանձին ավիաուղիների աշխատանքի խափանումների ու չվերթների բազմաթիվ ուշացումների:
Առավել հավանական է, որ խափանվեն այնպիսի ավիաընկերությունների թռիչքները, ինչպիսիք են American Airlines-ը, Lufthansa-ն, Swiss Air-ը, Austrian Airlines-ը, Egypt Air-ը և այլն:
«Հիթրոու»-ի ներկայացուցիչը հայտարարել Է, որ օդանավակայանը ծանուցել Է գործադուլի անցկացման մասին և բանակցություններ Է վարում գործընկեր ավիաընկերությունների հետ օդանավակայանում սպասարկմանն աջակցելու նպատակով լրացուցիչ ծրագրեր կազմելու համար:
Մեծ Բրիտանիայում գործադուլների ալիք Է դիտվում երկրի ռեկորդային գնաճի ֆոնին: Բողոքի են դուրս գալիս երկաթուղային ընկերությունների աշխատողները, փաստաբանները, օդանավակայանների աշխատողները, փոստատարները և այլ ոլորտների աշխատողներ: