
Սախալինի մարզի բազմաբնակարան շենքում գազի պայթյունի հետևանքով մահացածների մեջ կան երեխաներ

Ռուսաստանի Դաշնության Սախալինի մարզի բազմաբնակարան շենքում գազի պայթյունի հետևանքով 9 մարդ է զոհվել: Ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը, այս մասին հայտնել է մարզպետ Վալերի Լիմարենկոն:
«Զոհերի թիվը հասել է 9-ի, նրանցից 4-ը երեխաներ են։ Այժմ մենք դեռ փնտրում ենք մեկ մարդու»,- ասել է Լիմարենկոն:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ մահացածներից 3-ն 8, 10 և 12 տարեկան երեխաներ են: