ՌԴ-ը Իրանի հետ կամիկաձե ԱԹՍ-ների արտադրության շուրջ համաձայնության է եկել. Washington Post

Ռուսաստանը համաձայնության է եկել Իրանի հետ՝ սկսելու իր հողում կամիկաձե անօդաչու թռչող սարքեր արտադրել, պնդում է Washington Post-ը՝ վկայակոչելով արևմտյան անանուն պաշտոնյաներին։

Հրատարակության համաձայն՝ ռուս և իրանցի պաշտոնյաները գործարքը վերջնական տեսքի են բերել այս ամսվա սկզբին Իրանում կայացած հանդիպման ժամանակ։ Նշվում է, որ տեղեկատվությունը հիմնված է նոր «հետախուզական տվյալների վրա, որոնք ստացվել են ամերիկյան և այլ արևմտյան հետախուզական գործակալությունների կողմից»։

Ենթադրվում է, որ Իրանն ու Ռուսաստանը արագ սկսել են հիմնական բաղադրիչների մատակարարումը՝ մի քանի ամսվա ընթացքում անօդաչու թռչող սարքերի արտադրությունը սկսելու համար:

Տեսանյութեր

Լրահոս