Բաժիններ՝

Կուբայում նախատեսում են ԵԱՏՄ արդյունաբերական կենտրոն բացել

Կուբայում նախատեսում են ԵԱՏՄ արդյունաբերական կենտրոն բացել: Նշվում է, որ նոյեմբերի 14-18-ը Կուբայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում այդ հարցը քննարկել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերական քաղաքականության վարչության տնօրեն Նիկոլայ Կուշնարևը:

«Մարիել» զարգացման հատուկ գոտու տարածքում Եվրասիական տնտեսական միության արդյունաբերական կենտրոնի ստեղծման նպատակով Նիկոլայ Կուշնարևը բանակցություններ է վարել «Մարիել»-ի գլխավոր տնօրեն Անա Թերեզա Իգարսա Մարտինեսի հետ: Կողմերը հանգամանալից քննարկել են Եվրասիական արդյունաբերական կենտրոնի ստեղծման պայմանները և ԵԱՏՄ երկրների արդյունաբերական ընկերությունների հնարավորությունները Կուբայի շուկայում։

Նախագծի նախաձեռնողների մտահղացմամբ ՝ ԵԱՏՄ արդյունաբերական կենտրոնում կարող են արտադրվել դեղագործական և կենսատեխնոլոգիական արտադրանք, բժշկական սարքավորումներ, գյուղատնտեսական և արդյունաբերական օգտագործման մեքենաներ եւ սարքավորումներ, բեռնատար և ուղևորատար մեքենաշինության, կենցաղային տեխնիկայի սարքավորումներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930