
Փետրվարից Բելառուս է ժամանել ավելի քան 65.000 ուկրաինացի

Փետրվարից ի վեր Ուկրաինայի ավելի քան 65 հազար քաղաքացիներ են ժամանել Բելառուս: Այդ մասին տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից:
«Փետրվարի 24-ից մինչև նոյեմբերի 18-ն ուկրաինական տարածքից Բելառուսի Հանրապետություն են ժամանել Ուկրաինայի 65 հազար 627 քաղաքացիներ. ուկրաինա-բելառուսական սահմանով՝ 15 890, Լեհաստանի տարածքով տարանցմամբ՝ 39 728, Լիտվայի տարածքով՝ 8414, Լատվիայի տարածքով՝ 1595 մարդ», – ասվում է բելառուսական պետական սահմանապահ կոմիտեի հաղորդագրության մեջ:
Դրա հետ մեկտեղ, անցած շաբաթ Բելառուս է մուտք գործել Ուկրաինայի 1300-ից ավելի քաղաքացի, բոլորը՝ ԵՄ-ի երկրների տարածքով տարանցմամբ, նշել են սահմանապահ կոմիտեում: