Ղազախստանում արտահերթ նախագահական ընտրություններ են
Ղազախստանում արտահերթ նախագահական ընտրություններ են և ամբողջ երկրում բացվել են ընտրատեղամասերը ճեպազրույցում ասել է հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Մուխթար Երմանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։
Աստանայի ժամանակով առավոտյան ժամը 7-ին Ղազախստանի շրջանների մեծ մասում սկսվել է քվեարկությունը, իսկ մեկ ժամ անց նաև երկրի արևմտյան շրջաններում՝ Արևմտյան Ղազախստանում, Ատիրաուում, Ակտոբեում, Կիզիլորդայի և Մանգիստաուի շրջաններում։ Երեք ժամվա ըթացքում մասնակցությունը կազմել է 23,37 տոկոս:
Երկրի հիմնական տարածքում քվեարկությունը կավարտվի Աստանայի ժամանակով ժամը 20-ին, իսկ դրանից մեկ ժամ անց՝ արևմտյան շրջաններում։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է վեց թեկնածուի. գործող նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևից բացի, «Ամանաթ» արհմիությունների միությունից տնտեսագետ Մեիրամ Կաժիկենը, «Աույլ» կուսակցությունից հանրապետության ֆերմերների ասոցիացիայի ղեկավար Ժիգուլի Դաիրաբաևը, ընդդիմադիր Ազգային սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Նուրլան Աուեսբաևը, իրավապաշտպան, «Ղազախ մայրեր՝ ավանդույթների ճանապարհ» ասոցիացիայից Սալթանաթ Տուրսինբեկովան և հասարակական գործիչ Կարակաթ Աբդենը, որն առաջադրվել է Պրոֆեսիոնալ սոցիալական աշխատողների ազգային դաշինքի կողմից: