
Ֆրանսիայից հրահանգիչները վերապատրաստել են վրացի փրկարարների

Վրաստանի ներքին գործերի նախարարությանն առընթեր արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության վրացի փրկարարները Գուդաուրիում լեռնափրկարարական վարժանքներ են անցել: Այդ մասին տեղեկանում ենք Sputnik ռադիոկայանի վրացական ծառայությունից:
Վարժանքն անցկացվել է Վրաստանում Ֆրանսիայի դեսպանատան և Շամոնիի լեռնադահուկային ազգային կենտրոնի փորձագետների աջակցությամբ:
Մեկ շաբաթ տևող վարժանքների շրջանակներում տասնհինգ փրկարարներ անցել են տեսական ու գործնական ուսուցում:
Ուսուցման գլխավոր նպատակը եղել է լեռնափրկարարական աշխատանքների մշակումն ու կատարելագործումը: Վարժանքների ավարտվելուց հետո նախագծի մասնակիցներն ստացել են համապատասխան հավաստագրեր: