
Իսրայելն իր սահմանների մոտ թույլ չի տա կառուցել Իրանի կողմից հովանավորվող ռազմակայաններ. Բենի Գանց

Իսրայելն Իրանը համարում է համաշխարհային անվտանգության գլխավոր սպառնալիքներից մեկը և շարունակում է անել ամեն ինչ, որպեսզի Թեհրանի աջակցությունը վայելող արմատական ուժերի ռազմակայաններ չհայտնվեն հրեական պետության սահմանների մոտ:
Այս մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից: Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցն իր հույն պաշտոնակցի հետ մամուլի ասուլիսում հայտնել է, որ աշխարհը սրընթաց կերպով փոխվում է, և «ծայրահեղականության ու ահաբեկչության քաղաքականությունն ազդում է ամբողջ աշխարհի երկրների վրա»:
Ինչպես նշել է Գանցը, Իսրայելում անհանգստություն են առաջացնում, մասնավորապես, Թեհրանի կողմից իր միջուկային ծրագրի հետագա զարգացումը, ինչպես նաև պնդումներն այն մասին, որ Իրանը ներգրավված է Ուկրաինայում ընթացող ռազմական գործողություններում:
«Չափազանց կարևոր է կանգնեցնել իրանական ազդեցության և նկրտումների տարածումը: Դա այն է, ինչին փորձում է հասնել Իսրայելը, այդ թվում՝ ԱՄՆ-ի զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության հովանու ներքո իրանակացվող մի շարք միջոցառումների միջոցով, և մենք կշարունակենք գործել մեր սահմաններին ահաբեկչական ռազմակայաններ կառուցելու ցանկացած փորձերի դեմ», – նշել է նա: