Մենք հույս ունենք, որ էսկալացիա տեղի չի ունենա։ Երկրները շատ մոտ են պայմանագրի վրա աշխատանքն ավարտելուն, և մենք հույս ունենք, որ այդ աշխատանքը կավարտվի։ Այս պայմանագիրը շատ անհրաժեշտ է տարածաշրջանում կայունության և անվտանգության մթնոլորտի համար
Միացյալ Նահանգներն ուղղակիորեն ներգրավվել է հակամարտության մեջ՝ լույս հունիսի 22-ի գիշերը հարվածներ հասցնելով Իրանի երեք միջուկային օբյեկտներին։ Դրանից հետո Թեհրանը հունիսի 23-ի երեկոյան հրթիռային հարվածներ է հասցրել Կատարում գտնվող ամերիկյան Ալ Ուդեյդ ռազմաբազային։
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն հայտարարել է, որ աջակցում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքման բոլոր ջանքերին՝ ընդգծելով, որ այդ հարցում անհրաժեշտ է առաջ ընթացող քայլեր կատարել։
Իրանի դատական համակարգը խստացրել է լրտեսների և թշնամիների նկատմամբ պատիժը հունիսի 13-ին Իսրայելի կողմից Իրանի դեմ ագրեսիա սկսելուց հետո։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հարվածներն Իրանին «վերջ են դրել» Իսրայելի և Իրանի միջև պատերազմին, իսկ Թեհրանի միջուկային ծրագիրը մի քանի տասնամյակով «հետ է ընկել»։
Հունիսի 24-ին ԱՄՆ նախագահը հայտարարել է Իսրայելի և Իրանի միջև հրադադարի համաձայնության ձեռք բերման մասին։
Նշենք, որ ավելի վաղ Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Օանա Տոյուին շնորհավորել էր Ռումինիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու առթիվ։
Մոսկվան կապի մեջ է Երևանի հետ, այդ թվում՝ կալանավորված գործարար Սամվել Կարապետյանի հարցով: Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Իրանի իրավապահ մարմինները հունիսի 13-ին Իսրայելի հետ զինված հակամարտության սկզբից ի վեր ձերբակալել են առնվազն 700 մարդու՝ Իսրայելի հետախուզական ծառայությունների համար աշխատելու կասկածանքով:
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն, կիսվելով Հայաստան կատարած պաշտոնական այցից ստացած տպավորություններով, նշել է, որ Ստրասբուրգը զգում է Երևանի կողմից դեպի Եվրոպա շարժվելու ամուր ձգտումը։
Հունիսի 24-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց կողմերի միջև հրադադարի մասին, որը հետագայում հաստատեցին Իրանը և Իսրայելը։
Խոսելով Սպահանի օբյեկտի մասին՝ Գրոսսին շեշտեց. «Դա մի համալիր է, որը ներառում է բազմաթիվ շենքեր, որտեղ կատարվում են տարբեր աշխատանքներ։ Սակայն այնտեղ վնասը նույնպես շատ զգալի էր»։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս հայտարարությունն արել է ազգին ուղղված տեսաուղերձի ժամանակ։
Բիզնեսի ապագան Հայաստանում վտանգված է։ Այն, ինչ իշխանություններն անում են, լուրջ ահազանգ է բիզնեսի համար։ Համառորեն լծվել են մասնավորի ձեռքից բիզնեսը խլելու «հայրենանվեր» գործին։ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում», ՄՏՍ-ում, «Լիդիան»-ում փայ մտնելն առաջին ծիծեռնակներն էին։ Արդեն նույնիսկ փայ մտնելով չեն բավարարվում։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ բին Սալմանի հետ, հաղորդում է իրանական IRNA գործակալոությունը։
Իրանը չի հրաժարվի իր միջուկային ծրագրից, հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
Եվրասիական զարգացման բանկն (ԵԱԶԲ) առաջիկա տարիներին Հայաստանի համար ՀՆԱ-ի աճ է կանխատեսում։ Բանկի մակրոտնտեսական կանխատեսման համաձայն՝ 2025 թվականին երկրի տնտեսությունը կաճի 5.5%-ով, 2026 թվականին 5.3%-ով, իսկ 2027 թվականին 5.0%-ով։ Կանխատեսումների վերանայման վրա ազդած գործոնների թվում են նաև ՀՀ կենտրոնական բանկի թարմացված գնահատականները, որն այժմ 5% աճի տեմպը (նախկինի 4–4.5%-ի դիմաց) նորմալ է համարում տնտեսության համար։ […]
Իսրայելը չկարողացավ հասնել իր նպատակներին և սարսափելի գին վճարեց Իրանի դեմ իր ագրեսիայի համար։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը իրանցի ժողովրդին ուղղված իր ուղերձում։
Նիդեռլանդները կշարունակի ռազմական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային նաև խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո, որոնք տեղի կունենան հոկտեմբերին:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն անդրադարձել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերական բազայի և Մեծ Բրիտանիայի, Նորվեգիայի և ԵՄ-ի միջև առավելագույն սերտ փոխկապակցվածություն ապահովելու անհրաժեշտության թեմային։
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ չկա որևէ փաստ, որը հաստատում է, թե Իրանը հարձակվել է կամ պատրաստվում էր հարձակվել Իսրայելի վրա։
Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտներին հասցված հարվածների հետևանքով ճառագայթման ազդեցություն Իրանի հարևան երկրների վրա չի արձանագրվել, հայտարարել է Միջազգային ատոմային էներգիայի գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին։
Brent-ի օգոստոսյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում թանկացել են 0,19 դոլարով (0,29%)՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչև 66,66 դոլարի։
Իսրայելցի պաշտոնյան հայտարարել է նաև, թե 28 մարդ է զոհվել այդ ընթացքում, վիրավորները 1 472-ն են։
Իրանի օդային տարածքն այժմ բաց է դեպի Թեհրան և այնտեղից մեկնող միջազգային չվերթների համար:
Իսրայելի տրանսպորտի նախարար Միրի Ռեգևը հայտարարել է, որ Իսրայելը առաջ է տանում իր օդային տարածքն ամբողջությամբ բացելու ծրագիրը՝ ավելացնելով թռիչքների քանակը, երկարացնելով օդանավակայանների աշխատանքային ժամերը և վերադարձնելով օտարերկրյա փոխադրողներին:
Արհեստական բանականության կողմից հավաքագրված տվյալների հիման վրա պատրաստվել է զեկույց, որտեղ առանձնացվել է այն երկրների ցանկը, որտեղ շատ դժվար է ներխուժել։
Մարդու իրավունքների պաշտպանները պահանջում են, որ Ադրբեջանն ազատ արձակի իր երկրում պահվող բոլոր հայ գերիներին, այդ թվում՝ Արցախի նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանին։ Վերջինիս որդին՝ Դավիթ Վարդանյանը, այժմ դիմում է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին՝ միջամտելու խնդրանքով։
«Նա այդպես է վարվում, որովհետև սովորական դիկտատոր չէ. նա ավտորիտար պոպուլիստ է։ Դա նշանակում է, որ ցանկացած քայլի դիմելու համար Փաշինյանը նայում է իրեն հավատացողների արձագանքին. հավատացողներ, որոնք թեև բնակչության 5 տոկոսն են կազմում, սակայն ագրեսիվ են։ Հենց այդ ագրեսիվ փոքրամասնությանն էլ պարտվում է մեծամասնությունը»,- ասաց Հովհաննես Ավետիսյանը: