Կանադան, Ֆրանսիայի օրինակին հետևելով, հյուպատոսություն է բացում Գրենլանդիայում՝ կղզու նկատմամբ Թրամփի հավակնությունների ֆոնին, հայտնում է BBC-ն։
Լեհաստանի Լյուբլին և Ժեշով օդանավակայաններն այսօր մի քանի ժամով փակվել են:
«Ռուսաստան-Հայաստան․ օպտիմալ հաղորդակցության մոդելի որոնում» վերտառությամբ թելեգրամյան գրառմամբ ռուս քաղաքական վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովն անդրադարձել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի փետրվարի 5-ին Մոսկվա կատարած պաշտոնական այցին։
ԱՄՆ չի պատրաստվում ՀՀ-ում տեղակայել ԶՈւ, մոդուլային կայանը բլեֆ է` Ատոմակայանը փակելու համար, մեր փրկությունը մեր մեջ է. Հրանտ Բագրատյան
ԱՄՆ Պետդեպարտամենտի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյի տնօրեն Բրենդան Հանրահանը և Վրաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Լաշա Դարսալիան քննարկել են Հարավային Կովկասի տարածաշրջանում համագործակցության հնարավորությունները, որոնք բխում են 2025 թվականի օգոստոսի 8-ին ԱՄՆ նախագահ Թրամփի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պատմական խաղաղության համաձայնագրից:
ԱՄՆ կառավարությունը հայտարարել է Կուբային լրացուցիչ 6 միլիոն դոլարի օգնություն հատկացնելու մասին՝ կղզում սրվող ճգնաժամի և Վաշինգտոնի ու Հավանայի միջև շարունակվող լարվածության ֆոնին։
Ֆիննական ծոցում նույն ուղղությամբ շարժվող երկու նավ է բախվել։ Այս մասին հայտնում է տեղի Արտակարգ իրավիճակների ծառայության լրատվական ծառայությունը։
Մահափորձի ենթարկված գեներալ–լեյտենանտ Վլադիմիր Ալեքսեևը գիտակցության է եկել: Այս մասին հաղորդում է «Զվեզդան»՝ հղում անելով պատգամավոր Օլեգ Ցարևին։ Նրա խոսքով՝ գեներալն արդեն խոսում է։
Միացյալ Նահանգներն առաջարկել է ավարտել պատերազմը մինչև ամառվա սկիզբ, քանի որ հետագայում նրանք կունենան այլ առաջնահերթություն՝ ԱՄՆ Կոնգրեսի ընտրությունները:
Իրանը չի պատրաստվում քննարկել իր հրթիռային ծրագիրը ոչ հիմա, ոչ էլ ապագայում, դա պաշտպանությանը վերաբերող հարց է: Այս մասին Al Jazeera հեռուստաալիքին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»։
Վարշավայում ԱՄՆ դեսպան Թոմ Ռոուզը հայտարարեց, որ խզում է բոլոր կապերը Սեյմի (Լեհաստանի խորհրդարանի ստորին պալատ) խոսնակ Վլոձիմիեժ Չաժաստիի հետ, ով հրաժարվել էր աջակցել Դոնալդ Թրամփի Նոբելյան խաղաղության մրցանակի թեկնածությանը: Այս մասին հաղորդել է Լեհական ռադիոն: Ռոուզը մեղադրել է լեհ խոսնակին Թրամփի հասցեին «անպարկեշտ և անհիմն վիրավորանքների» մեջ:
ԱՄՆ Պետդեպարտամենտը որոշում է կայացրել հավանություն տալ Ուկրաինայի կառավարությանը մոտ 185 միլիոն դոլար արժողությամբ IX դասի պահեստամասերի և հարակից սարքավորումների հնարավոր վաճառքին: Այս մասին հայտնում է Պաշտպանական համագործակցության և անվտանգության գործակալությունը:
ԱՄՆ-ն կարող է սկսել ավելի խիստ պայմաններ թելադրել Ուկրաինային՝ Կիևի կողմից բանակցային գործընթացը խաթարելու փորձերը խափանելու համար, գրել է իտալացի պրոֆեսոր Լորենցո Մարիա Պաչինին Strategic Culture Foundation պարբերականի համար հոդվածում։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսը հանդիպել են Անկարայում՝ վերահաստատելով Թուրքիայի՝ որպես թեկնածու երկրի կարգավիճակը։ Նրանք ընդգծել են Թուրքիա-ԵՄ հարաբերությունների ռազմավարական արժեքը՝ արագ փոփոխվող աշխարհաքաղաքական պայմաններում տարածաշրջանային կայունությանն ու տնտեսական դիմակայունությանը նպաստելու գործում։
Պաշտպանության նախարարության գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Ալեքսեևի դեմ ահաբեկչական հարձակումը ևս մեկ անգամ հաստատել է բանակցությունները ձախողելու վերաբերյալ Կիևի վճռականությունը։ Այս մասին հայտարարել է արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, հայտնում է «Վեդոմոստի»-ն։
Սպիտակ տունը նախատեսում է փետրվարի 19-ին անցկացնել Գազայի հարցով նախագահ Դոնալդ Թրամփի այսպես կոչված «Խաղաղության խորհրդի» առաջնորդների առաջին հանդիպումը, հայտնել Է Axios-ը՝ վկայակոչելով ամերիկյան պաշտոնյային և չորս երկրների դիվանագետներին, որոնք խորհրդի կազմում են:
Թեհրանի հետ Օմանում նախօրեին տեղի ունեցած անուղղակի բանակցություններից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Վաշինգտոնը «շատ լավ» բանակցություններ է ունեցել, խոստանալով հաջորդ շաբաթ բանակցությունների ևս մեկ փուլ:
Ըստ երեք աղբյուրների՝ ամերիկացի և ուկրաինացի բանակցողները քննարկել են հավակնոտ մի նպատակ՝ մարտ ամսին Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության կարգավորման համաձայնագրի ձեռքբերումը, հայտնում է Reuters-ը:
ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար է նշանակվել Դեյվիդ Ալենը։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։
Միջուկային թեմայով Վաշինգտոնի և Թեհրանի բանակցությունները հաջող են անցել, կողմերը մոտեցել են գործարքի կնքմանը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ուրբաթ օրը հայտնել է, որ հունվարին Բանգլադեշի հյուսիսում մահացել է մի կին, ով վարակվել էր մահացու Նիպահ (Nipah) վիրուսով:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ շարունակվում են «շատ լավ բանակցությունները» Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմի վերաբերյալ: Առանց մանրամասների նա հավելել է, որ բանակցությունների արդյունքում «ինչ-որ բան կարող է տեղի ունենալ»:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Օմանում իրանական կողմի հետ բանակցություններից հետո հրամանագիր է ստորագրել, որով 25 տոկոս մաքսատուրքեր է սահմանում Իրանի հետ բիզնեսով զբաղվող երկրների համար:
Փետրվարի 6-ին՝ Մուսկատում բանակցություններից հետո, Արաղչին հանդիպումը որակել է որպես «լավ սկիզբ» և նշել, որ քննարկումները կշարունակվեն երկու երկրների մայրաքաղաքներում
Աճուրդում Միքելանջելոյի նկարի վաճառքի նախորդ ռեկորդը սահմանվել է 2022 թվականին՝ կազմելով 24,3 միլիոն դոլար։
Գերմանիայում գործող թուրքական խանութներում որոշ պարենային ապրանքներ վաճառվում են ավելի մատչելի գներով, քան հենց Թուրքիայում։
Հինգ մարզիկներ Հայաստանը կներկայացնեն ձմեռային օլիմպիադայում:
Թագից բացակայում է ութ ոսկե արծիվներից մեկը, սակայն պահպանվել են 56 զմրուխտները և 1354 ադամանդներից բոլորը, բացառությամբ 10-ի։
Աղոթում եմ, որ մարդու իրավունքներին, արդարության և գթասրտության սկզբունքներին Ձեր հավատարմությունը նպաստի վշտահար ընտանիքների ցավի թեթևացմանը և այն սրբազան ժառանգության պահպանմանը, որը պատկանում է ողջ քրիստոնեական համայնքին և ամբողջ մարդկությանը։
Ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Խալաթյանն այն կարծիքին է, որ Ալեն Սիմոնյանի այցը Մոսկվա պատահական կամ հերթական այց չէր, այլ փորձ էր Հայաստանի իշխանությունների կողմից՝ մի փոքր հանգստացնել Մոսկվային։