Գազի գինը գերազանցել է 700 դոլարի նշագիծը 2023 թ. հունվարի 23-ից ի վեր առաջին անգամ։
Իրանին ուղղված ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունների ֆոնին Թուրքիայի հետ սահմանին առայժմ արտակարգ իրավիճակ չի արձանագրվել։ Սահմանային շրջաններում, մասնավորապես Աղրը նահանգի տարածքում գործող Գյուրբուլաք անցակետում, իրավիճակը վերահսկելի է։
Այսօր Իրանի դեմ պատերազմի 4-րդ օրն է։ Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իրականացված հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 787-ի, հայտնել է Իրանի Կարմիր մահիկի համայնքը։
Պուտինը և Օրբանը քննարկել են Իրանի շուրջ և Մերձավոր Արևելքում կտրուկ սրված իրավիճակը, այդ թվում՝ էներգետիկ շուկայի վրա դրա հետևանքները:
Բոլոր հավանական թեկնածուները սպանվել են Իսլամական Հանրապետության դեմ ուղղված հարվածների ժամանակ:
Իրանի ուղղությամբ ԱՄՆ-ի և Իսրայելի հասցրած հարվածները, ինչպես նաև Թեհրանի պատասխան գործողությունները՝ անօդաչուների ու հրթիռների կիրառմամբ, իսկական ցնցում են առաջացրել էներգետիկ շուկաներում։
Եվրամիությունը ճնշում է գործադրում Ուկրաինայի վրա՝ պահանջելով թույլատրել «Դրուժբա» նավթամուղի զննումը։
Գործակալությունը հավելում է, որ 2025 թվականի հունիսի հակամարտության ընթացքում ԱՄՆ-ի հարվածներից տուժած գործարանը նոր հարվածներից լրացուցիչ վնասներ չի ստացել, ռադիոլոգիական հետևանքներ չեն սպասվում։
Իրանում հակամարտությունը կարող է ստիպել Միացյալ Նահանգներին հրաժարվել Ուկրաինայից և դադարեցնել զենքի մատակարարումը, քանի որ երկիրը ստիպված կլինի համալրել իր սեփական զինամթերքը, գրում է Politico-ն։
Լավրովն ընդգծել է, որ «դա հատկապես միջուկային տերությունների համար է արդիական հասկանալի պատճառներով»։
ԻՊԲ-ն ն աև հայտնել է, որ Էյլաթ հարավային քաղաքում անօդաչու թռչող սարքի ներթափանցման մասին տագնապի ազդանշանները կեղծ են եղել
Հրապարակման մեջ նշվում է, որ դեսպանատան աշխատանքի վերսկսման ժամանակի մասին կհաղորդվի լրացուցիչ։
Սուլթանության անվտանգության ծառայության աղբյուրի տվյալներով՝ պահեստարաններից մեկը խոցվել է ԱԹՍ-ի կողմից: Հարձակումից վնասը հաջողվել է տեղայնացնել, զոհեր և տուժածներ չկան:
Շաբաթ օրը Իրանի վրա ԱՄՆ-Իսրայելական հարվածների մասին լուրերից հետո քաղաքի բենզալցակայանները շարունակում են աշխատել առանց նկատված սահմանափակումների և հերթերի:
Օմանից առաջին հատուկ չվերթը մարտի 3-ին ժամը 06:15-ին ժամանել է Երևան։ Չվերթով Հայաստան են ժամանել Մերձավոր Արևելքում և Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի հետևանքով տարածաշրջանի տարբեր երկրներում մնացած քաղաքացիները:
Իսրայելցի պաշտոնյաները մտավախություն ունեն, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է դադարեցնել Իրանի դեմ հարվածները նավթի գների աճի պատճառով, հաղորդում է Al-Monitor-ը։
Զոհերի վերաբերյալ հստակ տեղեկություններ դեռևս չեն հաղորդվում։ Նախկինում հրապարակվել էր տեղեկություն Իսրայելում գրանցված առնվազն 10 զոհի մասին։
«Մենք ձեռնարկում ենք անհրաժեշտ միջոցներ մեր լրագրողների անհապաղ ազատ արձակման համար և ուշադիր հետևում ենք իրավիճակին»:
Չնայած շուրջ 9 ամիս է՝ Սամվել Կարապետյանը կալանավորված է Հայաստանում, նրա բիզնեսը Հայաստանից դուրս շարունակում է կայուն աճ արձանագրել։
Շոշանին նաև նշել է, որ Իսրայելի և ԱՄՆ-ի հարվածներն Իրանին «զգալիորեն սահմանափակել են» հարվածներ հասցնելու Իրանի կարողությունները։ Նրա խոսքով՝ ոչնչացվել են իրանական տասնյակ հրթիռային կայանքներ։
Դուբայի թանգարանները, ինչպիսին է ֆուտուրիստական Ապագայի թանգարանը, բաց են սովորական աշխատանքային ժամերին։
Պաշտոնյաները հաստատել են, որ Ֆրանսիան նաև լրացուցիչ ցամաքային, հակադրոնային և հակահրթիռային համակարգեր կուղարկի Կիպրոս։
Իրանը կոչ է արել եվրոպական երկրներին ձեռնպահ մնալ Թեհրանի դեմ Իսրայել-ԱՄՆ համատեղ գործողությանը մասնակցելուց․ հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային։
«Նրանք ցանկանում են Իրանը վերադարձնել շահի դարաշրջան և գերիշխել տարածաշրջանի նավթային և տնտեսական ոլորտներում։ Նրանք չեն հասնի իրենց նպատակներից որևէ մեկին»,- հավելել է նա։
«ԱՄՆ-ին Իրանում «բլիցկրիգ» չի հաջողվի»,- այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է ռուս արևելագետ, քաղաքական վերլուծաբան Եվգենի Սատանովսկին՝ անդրադառնալով Իրանի դեմ ամերիկաիսրայելական հարձակման մի շարք ասպեկտներին։
Գործակալության հայտարարության մեջ նաև նշվում է, որ ռադիոլոգիական որևէ հետևանք չի սպասվում, և բուն օբյեկտի այլ վնասվածքներ չեն հայտնաբերվել:
Երկուշաբթի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի վերահսկողական հանձնաժողովը հրապարակել է տեսանյութեր նախկին նախագահ Բիլ Քլինթոնի և նախկին պետնախարար Հիլարի Քլինթոնի ժամեր տված առանձին ցուցմունքներից․ գրում է BBC-ն։
Պատճառն այն հարցն է, թե ով պետք է համակարգի ԵՄ-ի արձագանքը ճգնաժամին, հաղորդում է Politico-ն՝ հղում անելով իրավիճակին ծանոթ դիվանագետներին և պաշտոնյաներին։
Օմանի արևելքում գտնվող Դուքմի առևտրային նավահանգստում մի քանի անօդաչու թռչող սարքի կողմից գրոհի են ենթարկվել վառելիքի պահեստարանները: Այս մասին հաղորդել է Օմանի լրատվական գործակալությունը:
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ԱՄՆ-ի 10 ռազմավարական կառավարման կետերի և սարքավորումների համալիրի ուղղությամբ: Այս մասին ասված է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մամուլի ծառայության հայտարարության մեջ, հայտնում է ՌԻԱ նովոստի-ն: