Ֆրանսիայի առողջապահության նախարարը հավելել է, որ վերջերս տեղի ունեցած շոգի ժամանակ հանրապետությունում 45-ից բարձր տարիքի քաղաքացիների շրջանում մահացության ակնհայտ աճ է նկատվել։
ԱՄՆ 250-ամյակին նվիրված սահմանափակ տպաքանակով անձնագրերը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիմանկարով, երկրի քաղաքացիներին կսկսեն տրամադրել հուլիսի 6-ից։ Այս մասին ասվում է Պետդեպարտամենտի հայտարարության մեջ, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Պակիստանի և Աֆղանստանի միջև վերջին օրերին նոր հարվածների փոխանակումից հետո ԱՄՆ պետքարտուղարությունը հայտնել է, որ Վաշինգտոնն աջակցում է Պակիստանի ինքնապաշտպանության իրավունքը։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Մոլդովայի վարչապետ Ալեքսանդրու Մունտեանուն հայտարարել է հրաժարականի մասին, որը նաև հանգեցրել է կառավարության հրաժարականին։ Ար որոշման մասին Մունտեանուն հայտնել է X հարթակում գրառմամբ։
Le Figaro թերթը հաղորդել է, որ խոսքը կարող է վերաբերել Ուկրաինայի քաղաքացուհու, որը բնակվում է Գերմանիայում:
Ռուսաստանը Ադրբեջանի տարածքով տարանցմամբ Հայաստան է արտահանել հացահատիկի հերթական խմբաքանակը, հաղորդել է «ԱզերԹաջ» պետական լրատվական գործակալությունը։
Կումե և Միյակո կղզիներում գտնվում են առողջարանային հյուրանոցներ և այլ զբոսաշրջային օբյեկտներ։ Միյակոյում կա նաև Ճապոնիայի զինված ուժերի բազա։
ԱՄՆ Ֆլորիդա նահանգում մի կին սուպերմարկետի մոտ կայանատեղիի համար ծագած վեճի ժամանակ գնդակահարել է բանակի վետերանի։ Այս մասին հուլիսի 1-ին հայտնել է CBS News հեռուստաալիքը՝ հղում կատարելով Բրաուարդ օկրուգի շերիֆի գրասենյակի տվյալներին։
Նիկոլ Փաշինյանը կմասնակցի «ԻՆՆՈՊՐՈՄ-2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսին, որը տեղի կունենա Եկատերինբուրգում հուլիսի 6-9-ը։
Գործակալությունը հրապարակել է կադրեր, որոնցում երևում է, թե ինչպես են տաղավարի մոտ հավաքված մարդիկ ձեռքերը վեր բարձրացնում և իրանական դրոշի գույներով ծածկված դագաղը փոխանցում գլուխների վրայով։
ԱՄՆ-ը մտավախություն է ունեցել, որ Իսրայելը դավադրություն էր կազմակերպում Իրանի գլխավոր բանակցողներին սպանելու համար խաղաղության բանակցությունների կեսին, և Ամերիկան նույնիսկ երրորդ երկրների միջոցով զգուշացրել է Թեհրանին ռիսկերի մասին։ Այս մասին ասել են պաշտոնական աղբյուրները։
Ներքին համերաշխության փոխարեն՝ այս ընտրություններից հետո ավելի խորացավ պառակտումը, այս մասին հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը։
Նա նշել է, որ շատ լավ հարաբերություններ ունի Մասկի հետ, սակայն իրենց միջև տարաձայնություններ են եղել, քանի որ վարչակազմը մերժել է նախաձեռնությունը, որով պետք է բոլոր ամերիկացիներին պարտադրվեր անցնել էլեկտրական մեքենաների։
Կիևում հուլիսի 3-ը սգո օր է հայտարարվել
Հինգշաբթի Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Երևանում հայտարարել է, որ ԵՄ-ը նախատեսում է չեղարկել միության երկրներ հայկական արտահանման 80 տոկոսի մաքսատուրքերը
Երկրաշարժից ամենաշատը տուժել է մայրաքաղաքից ոչ հեռու գտնվող Լա Գուայրայի նահանգը։ Ռոդրիգեսը հայտնել է, որ Լա Գուայրայի գրեթե բոլոր պաշտոնյաները զոհվել են ստորգետնյա ցնցումների ժամանակ։
Ընդ որում, Սպիտակ տան ղեկավարը հավաստիացրել է, որ ինքը Իրանի դեմ տարիներ տևող ռազմական արշավ իրականացնելու ոչ մի ձգտում չունի։
Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը վերջին երկու օրվա ընթացքում բանակցություններ է վարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշների հետ։ Դրա մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, գրում է The Guardian-ը։
Ֆրանսիայի հարավում հինգշաբթի շարունակում են մոլեգնել լայնածավալ անտառային հրդեհները, որոնք ուժգնացել են երկիրը պատուհասած մի քանի շաբաթ տևած երաշտի և ռեկորդային շոգի ֆոնին, հայտնում է Associated Press-ը։
Վերջին օրերին շատերին վրդովվեցրել է տեղեկությունը, որ հուլիսի 1-ից սկսած մի քանի տասնյակ հազար քաղաքացիներ այլևս սոցիալական նպաստ չեն ստանալու: Դրանց թվին են պատկանում նաև կենսաթոշակառուների շատ խավեր, որոնց թոշակն իշխանությունը բարձրացրել է 10 հազար դրամով, և որոնք դարձել են նաև առողջապահական ապահովագրության համակարգի շահառուներ:
Իրանի զինված ուժերն ուժեղացրել են երկրի սահմանների, օդային և ծովային տարածության պարեկությունը՝ կապված հանրապետության զոհված ղեկավարի հրաժեշտի արարողության նախապատրաստական աշխատանքների հետ։ Որոշման մասին հայտարարել է իրանական բանակի պաշտոնական ներկայացուցիչ, բրիգադային գեներալ Մոհամմադ Աքրամինիան, հայտնում է իրանական IRNA գործակալությունը։
Ռուսաստանը վճռորոշ ավանդ ունի Անդրկովկասում խաղաղության և կայունության պահպանման գործում և տարածաշրջանում անվտանգության ու կայունության վերաբերյալ միջազգային քննարկումների առանցքային խնդիր է համարում Վրաստանի, Աբխազիայի և Հարավային Օսիայի միջև ուժի չկիրառման մասին իրավաբանորեն պարտավորեցնող համաձայնագրի կնքումը։ Դրա մասին ТАСС-ին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
Բելգիան նախատեսում է նորվեգական Kongsberg ընկերությունից գնել NASAMS ժամանակակից զենիթահրթիռային համակարգերի 10 արձակման կայանք, ինչպես նաև մերձակա հակաօդային պաշտպանության 20 Skyranger համալիր, որոնք արտադրում է գերմանական Rheinmetall-ը։ Հնարավոր գործարքի ընդհանուր արժեքը գնահատվում է 3,1 միլիարդ եվրո, հինգշաբթի Reuters գործակալությանը հայտնել է բելգիացի պաշտոնյան։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը թուրքագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանն է։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի խորհրդականները դիտարկում են նրան խորհուրդ տալու տարբերակը՝ չենթարկվել Գերագույն դատարանի որոշմանը, որը անվավեր է ճանաչել ՝ Միխայել Ռաբելոյին պետական վերահսկողի պաշտոնում ընտրելու վերաբերյալ Քնեսեթի քվեարկությունը, և պարտավորեցրել է նոր քվեարկություն անցկացնել, գրում է Ynet-ը։
Դամասկոսում պայթյուն է տեղի ունեցել, զոհերի թիվը հասել է վեցի, ևս 22 մարդ վիրավորվել է։
«Շվեյցարիան այլևս չեզոք կողմ չի համարվում հակառուսական պատժամիջոցներին միանալուց հետո»,– ՏԱՍՍ-ին ասել է ՌԴ փոխարտգործնախարարը:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովում անցկացվել է սեմինար, որի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ-ի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև համագործակցության զարգացման հեռանկարները։
Հուլիսի 3-ին Բալաջարի կայարանով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվելու 14 վագոն ցորեն: Հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
ԱՄՆ-ն և Օմանը փորձում են համոզել Իրանին հրաժարվել Հորմուզի նեղուցում սահմանվող վճարներից։