Այսօրվա իշխանություններին հարկավոր է դիտարկել այն քաղաքական գործառույթի տրամաբանության մեջ, որը նրանք կարծես ի սկզբանե վերցրել են։
Մոսկվայի Տագանսկի շրջանային դատարանը «Կինոպոիսկ», «Իվի» և Wink առցանց կինոթատրոններին մեղադրել է ԼԳԲՏ քարոզչության մեջ («Միջազգային ԼԳԲՏ շարժումը» Ռուսաստանում ճանաչված է ծայրահեղական և արգելված է)։ «Կինոպոիսկը» տուգանվել է 3,5 միլիոն ռուբլով, իսկ «Իվի»-ն ու Wink-ը՝ 3-ական միլիոն ռուբլով, հայտնում է «Կոմերսանտ»-ը՝ հղում անելով Ռուսաստանի մայրաքաղաքի դատարանների միասնական մամուլի ծառայությանը։
Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայի կենտրոնում երեքշաբթի երեկոյան տեղի ունեցած բողոքի ցույցի ժամանակ ոստիկանությունն արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ է կիրառել ընդդիմության հազարավոր կողմնակիցների դեմ, ովքեր «Մոլոտովի կոկտեյլներ» և ֆայերներ են նետել՝ պահանջելով երկրի կառավարության հրաժարականը, հայտնում է Associated Press-ը:
Այս տարվա հունվարի վերջին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցի իր էջում տեղեկացրել էր, որ պատրաստվում են ամրապնդել Ադրբեջանի հետ իրենց ռազմավարական համագործակցությունը:
Նախնական տեղեկություններով՝ երեք մարդ վիրավորվել է։ Նրանք ստանում են բժշկական օգնություն։ Ավելի ուշ ՌԴ ՆԳՆ Կրասնոդարի երկրամասի գլխավոր վարչությունը հայտնել է, որ վիրավորներից մեկը զոհվել է։
Եվրամիության անդամ պետությունները կողմ են քվեարկել վրացական դիվանագիտական անձնագրերի տերերի համար վիզայի ազատականացման կասեցմանը։ Տեղեկությունը «Ազատություն» ռադիոկայանի Եվրոպայի գրասենյակի խմբագիր Ռիկարդ Իոզվիակն է տարածել X սոցիալական հարթակում։
ԱՄՆ փոխնախագահի այցի ավելի հագեցված օրակարգ շատ կդժվարանամ ասել և ընդհանրապես, շատ չեն լինում այդպիսի հագեցած օրակարգերով այցերը, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։
Ազգությամբ հրեա բլոգեր Ալեքսանդր Լապշինն անդրադարձել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում Շահիդների պուրակ այցելությանը:
Լավրովի խոսքով՝ դրա համար լավ հնարավորություն է ընձեռում 2026 թվականին Ռուսաստանի նախագահությունը ՀԱՊԿ-ում:
Հինգշաբթի՝ փետրվարի 12-ին, մոսկվացիներին խորհուրդ է տրվում հրաժարվել անձնական մեքենաներից և օգտվել հասարակական տրանսպորտից: Նման հորդորով հանդես է եկել երկրի Տրանսպորտի նախարարությունը:
Նրա խոսքով՝ ՀՕՊ-ի ամրապնդումը, կայունության աջակցության փաթեթները և Ռուսաստանին պատասխանատվության ենթարկումն այն ամենի համար, ինչ արվում է, պարտադիր նախապայմաններ են կյանքեր պաշտպանելու համար։
Նախարարը նշել է, որ ռուսական կողմը «միշտ բաց է նման երկխոսության համար»։
Նորվեգիայի պաշտպանության նախարար Քրիստոֆերսենը զգուշացրել է Ռուսաստանի կողմից Նորվեգիա հնարավոր ներխուժման մասին՝ իր միջուկային ներուժը պաշտպանելու համար։
2023 թվականին Իրանն անդամակցել է ՇՀԿ-ին: Իսլամական Հանրապետությունը ԲՐԻԿՍ-ի լիիրավ անդամ է դարձել 2024 թ. հունվարի 1-ին: 2025 թ. մայիսին ուժի մեջ է մտել ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի մասին լիաֆորմատ համաձայնագիրը, որը նախատեսում է ներմուծման մաքսատուրքերի նվազում ապրանքային անվանացուցակի 90%-ի համար:
Արդեն մի քանի ամիս է, որ ահազանգում եմ, որ արհեստական բանականությամբ են աշխատելու Սյունիքի ճանապարհին (արդեն հաստատվեց), ոչ մի հայ ծառայող ադրբեջանցիները չեն տեսնելու, ավելին, արդեն մի քանի ամիս է, որ տեխնիկական ու ծրագրային խնդիրների վրա են աշխատում:
Ուկրաինային 2027 թվականին ԵՄ մասնակիորեն ընդունելու ծրագիրը, որը շրջանցում է հունգարական վետոն, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը երկրի դեմ պատերազմի հայտարարում է որակել:
Politico-ի պատվերով անցկացված հարցման համաձայն՝ բրիտանացիների կեսից ավելին կարծում է, որ վարչապետ Քիր Սթարմերը պետք է հրաժարական տա ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի գործի շուրջ ծագած սկանդալի ֆոնին։
Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը Թուրքիա մեկնողների և այնտեղ գտնվող Գերմանիայի քաղաքացիների համար նախազգուշացնող հայտարարություն է տարածել։
Ջեյ Դի Վենսը Բաքվում քննարկել է «բանտարկյալների» ազատ արձակման հարցը: Այս մասին Իլհամ Ալիևի հետ նրա հանդիպումից հետո հայտնել է ԱՄՆ փոխնախագահի մամուլի խոսնակը
Ռուսաստանն ակնկալում է, որ ԵԱՏՄ շրջանակներում Հայաստանի հետ փոխգործակցությունը կշարունակվի
Վենսի այցը Հարավային Կովկաս ավարտվում է այսօր։ Նա Հայաստան էր այցելել փետրվարի 9-10-ին, որից հետո մեկնել է Ադրբեջան։
«ԱՄՆ փոխնախագահի կովկասյան շրջագայության երկրորդ մասը» վերտառությամբ տելեգրամյան գրառմամբ ռուս վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովն անդրադարձել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցին Ադրբեջան:
Ուկրաինայի նախագահի գրասենյակում արձագանքել են Financial Times-ի այն հոդվածին, թե իբր երկիրն արդեն փետրվարի 24-ին կհայտարարի ընտրությունների և հանրաքվեի անցկացման մասին: Բանկովայում (նախագահական նստավայրում) նշել են, որ անվտանգային իրավիճակը մնում է առանցքային պայման, հայտնում է «ՌԲԿ-Ուկրաինա»-ն՝ հղում անելով նախագահի մերձավոր շրջապատի աղբյուրին:
Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ ալ-Թանին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են տարածաշրջանային լարվածության թուլացման և կայունության ջանքերը։ Այս մասին հաղորդում է Կատարի էմիրի գրասենյակը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ Հնդկաստանը շարունակում է նավթ ներկրել Ռուսաստանից, սակայն, նրա խոսքով, միայն աննշան ծավալով: Այս մասին փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»:
Իրանի միջուկային հարցի շուրջ Թեհրանի և Վաշինգտոնի միջև ընթացող երկխոսության ֆոնին, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է Թեհրանի միջուկային ծրագիրը ստուգելու իր պատրաստակամության մասին՝ որպես ապացույց, որ երկիրը միջուկային զենք ձեռք բերելու ծրագրեր չունի։
Ամերիկյան պարեկային ինքնաթիռը և ԱՄՆ ռազմածովային ուժերի անօդաչուն կանոնավոր կերպով օգտագործվում են Հորմուզի նեղուցի, Պարսից և Օմանի ծոցերի շրջանում իրադրությունը վերահսկելու համար
Պետրոյի խոսքով՝ իրեն հաջողվել է խուսափել մահափորձից։
Մասկատում փետրվարի 6-ին Օմանի միջնորդությամբ տեղի են ունեցել ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի բանակցություններ։
Telegram ալիքների փոխանցմամբ՝ անօդաչու թռչող սարքերը, հնարավոր է, թիրախավորել են «Լուկօյլ-Վոլգոգրադնավտոպերերաբոտկա» ընկերությանը պատկանող նավթավերամշակման գործարանը։