Բաժիններ՝

Իրանում 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Իրանի արևելքի Հարավային Խորասան նահանգում։

Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հաղորդել է Եվրոպայի Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է 196 հազար բնակչություն ունեցող Բիրջենդ քաղաքից 94 կմ հարավ-արևելք։ Օջախն ընկած է եղել 10 կմ խորության վրա։

Ավերածությունների կամ զոհերի մասին հաղորդումներ առայժմ չկան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս