Բաժիններ՝

Իսպանացի դուքսին կարգադրվել է փոխել դստեր` 133 տառից բաղկացած անունը

Իսպանացի արիստոկրատ Ֆերնանդո Ֆից Ջեյմս Ստյուարտին կարգադրվել է փոխել կամ կրճատել իր դստեր անունը, եթե ցանկանում է, որ այն օրինական գրանցվի, նշում է Daily Mail-ը:

Ուեսկարի 17-րդ դուքս, Ալբայի դքսության ժառանգ Ֆերնանդո Ֆից Ջեյմս Ստյուարտը և նրա 31-ամյա կինը՝ Սոֆիա Պալազուելոն, օրերս մկրտել են իրենց երկրորդ երեխային՝ նրան տալով Սոֆիա Ֆերնանդա Դոլորես Կայետանա Թերեզա Անխելա դե լա Կրուզ Միկաելա դել Սանտիսիմո Սակրամենտո դել Պերպետուո Սոկորո դե լա Սանտիսիմա Տրինիդադ դե Տոդոս Լոս Սանտոս (Sofía Fernanda Dolores Cayetana Teresa Ángela de la Cruz Micaela del Santísimo Sacramento del Perpetuo Socorro de la Santísima Trinidad y de Todos Los Santos) անունը։

Չափազանց երկար անունը, որը բաղկացած է 11 տարբեր անունից, պետք է կրճատվի, որպեսզի պաշտոնապես գրանցվի Քաղաքացիական կացության ակտերի գրանցման կողմից:

Հաղորդվում է, որ տրված անունը հարգանքի տուրք է արիստոկրատ ընտանիքի մյուս անդամներին և սրբերին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս