
Վալենսիայում ջրհեղեղից հետո կան բազմաթիվ անհետ կորածներ

Իսպանիայի պաշտպանության նախարար Մարգարիտա Ռոբլեսը հայտարարել է, որ երկրի արևելքում հեղեղումների և տեղատարափ անձրևների հետևանքով կան բազմաթիվ անհետ կորած մարդիկ։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով նախարարի հարցազրույցը Telecinco հեռուստաալիքին։
«Ինչ վերաբերում է անհետ կորածներին, մենք առայժմ չենք կարող ճշտել տվյալները: Անհետ կորածները շատ են», – ասել է Ռոբլեսը:
Իսպանիայում հորդառատ անձրևների և հեղեղումների զոհերի թիվը հասել է 95-ի, որոնցից 92-ը՝ Վալենսիայում։ Իսպանիայի այլ շրջաններում վատ եղանակի զոհ է դարձել երեք մարդ։