
Իսրայելը շարունակում է բացահայտել ադրբեջանական լրտեսներին

Իսրայելական ՇԱԲԱԿ-ը (Անվտանգության ընդհանուր ծառայությունը) և ոստիկանության համատեղ հայտարարություն է հրապարակել հերթական հավաքագրված իսրայելցիների նույնականացման վերաբերյալ, հաղորդում է «Այսօր Իսրայելում» պորտալը։
Ըստ հրապարակված տեղեկությունների՝ ձերբակալվել է Լոդից ամուսնական մի զույգ՝ մոտ 32 տարեկան Ռաֆայել և Լալա Գուլիևները։
Ինչպես երևում է հայտարարությունից, Գուլիևներին հավաքագրել է ոմն Էլհան Աղաև, 56 տարեկան, ադրբեջանցի, որը, ըստ առաջարկված վարկածի՝ հանդես է գալիս Իրանի հատուկ ծառայությունների անունից։
Գուլիևները հետախուզական տվյալների հավաքման առաքելություններ էին իրականացնում ազգային ենթակառուցվածքների, անվտանգության օբյեկտների մասին և հետևում էին INSS-ի Անվտանգության հետազոտությունների ինստիտուտի կին գիտնականին, որևին իրանցիները մտադիր էին սպանել: Իսկ Գուլիևներին, ենթադրաբար, խնդրել են գտնել մարդ, որը հանձն կառնի նրան սպանել։