Քուվեյթի կառավարությունը՝ շեյխ Սաբահ Հալեդ ալ Համադ աս Սաբահի գլխավորությամբ հրաժարականի խնդրագիր է տվել երկրի Էմիր շեյխ Նավաֆ ալ Ահմեդ ալ Ջաբեր աս Սաբահին: Նոյեմբերի 8-ին այդ մասին հաղորդել է տեղական Al Qabas թերթը։
Պետության գործող ղեկավար Դանիել Օրտեգան հաղթում է Նիկարագուայի նախագահական ընտրություններում՝ ստանալով ընտրողների 74,99 տոկոսի պաշտպանությունը: Նոյեմբերի 8-ին կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտնել Է Նիկարագուայի Բարձրագույն ընտրական խորհրդի նախագահ Բրենդա Ռոչան։
Կենտրոնական ռազմական օկրուգը (ԿՌՕ) բարձրացնում է զորքերի մարտունակությունը եւ դրանք զենքի նոր տեսակներով հանդերձում Աֆղանստանից ահաբեկչական սպառնալիքների սաստկանալու ֆոնին:
ԱՄՆ-ի Կոլումբյան, Քոռնելի եւ Բրաունի համալսարանական ավանների մի մասը տարհանել են այն բանից հետո, երբ հաղորդագրություններ են ստացվել պայթյունների սպառնալիքների վերաբերյալ: Այդ մասին հաղորդում են ամերիկյան ԶԼՄ-ները:
«Թալիբան» շարժման առաջնորդ Հայբաթուլլահ Ախուդզադեն օգոստոսի 15-ին շարժման կողմից Աֆղանստանի մայրաքաղաքը գրավելուց հետո առաջին անգամ երկրի 34 նահանգներից 17-ում ղեկավարներ է նշանակել։
Միացյալ Նահանգներն այսօր բացում է իր սահմաններն ամբողջությամբ պատվաստված ճանապարհորդների համար՝ վերջ դնելով 20 ամիս տևած սահմանափակումներին, որոնք ընդունվել էին դեռևս ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի օրոք:
Հաիթիի բանկերի մասնագիտական ասոցիացիան հայտարարել է իր ստորաբաժանումների աշխատաժամերի կրճատման մասին՝ կապված երկրում վառելիքի պակասի հետ:
Ղրղզստանի այն քաղաքացիների բաժինը, որոնց եկամուտները գտնվում են աղքատության մակարդակից ցած, համավարակն սկսվելուց հետո 20 տոկոսից ավելացել է մինչեւ 31 տոկոս, իսկ երկրում զբոսաշրջության ճյուղի շրջանառությունն այդ նույն ժամանակահատվածում կրճատվել է 80 տոկոսով:
Իրաքում ստեղծվել է վարչապետ Մուստաֆա ալ-Քազիմի դեմ մահարփորձը հետաքննելու գերագույն հանձնաժողով:Այս մասին կիրակի հաղորդել է Al Arabiya հեռուստաալիքը։
Ռուսաստանում կորոնավիրուսային վարակով հիվանդացությունը և դրա պատճառով մահացության դեպքերը հերթական առավելագույն ցուցանիշներ են գրանցել այս շաբաթ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ին:
Միացյալ Նահանգների հինգերորդ շրջանի վերաքննիչ դատարանը կասեցրել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից սահմանված կարգը միջին և խոշոր ընկերությունների աշխատակիցների պարտադիր պատվաստումների վերաբերյալ։
Ավելի քան 40 երկրներ կլիմային նվիրված ՄԱԿ-ի խորհրդաժողովի (COP26) ընթացքում հռչակագիր են ստորագրել նոր ածխաէլեկտրակայանների ֆինանսավորումը կրճատելու, ինչպես նաեւ գոյություն ունեցող կայանները փակելու վերաբերյալ՝ զարգացած երկրներում 2030-ական թվականներին, զարգացող երկրներում՝ 2040-ական թվականներին։
Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ-Կազիմիի դեմ անօդաչու թռչող սարքի միջոցով մահափորձ է իրականացվել։ Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին` հղում անելով Ֆրանս պրեսին։
Աշխարհում կորոնավիրուսի դեպքերի թիվը հասել է 249 մլն 982 հազար 783-ի, մահացել է 5 մլն 56 հազար 543 մարդ, առողջացել՝ 226 մլն 296 հազար 12-ը:
Ավստրիայի իշխանությունները նոյեմբերի 8-ից սահմանափակումներ են մտցնելու բոլոր այն անձանց նկատմամբ, ովքեր կորոնավիրուսի դեմ պատվաստում չեն անցել:
Ամերիկացի ռեփեր Թրևիս Սքոթի ելույթի ժամանակ հրմշտոցի հետևանքով առնվազն 8 մարդ մահացել է, մի քանիսը վիրավորվել են:
Վիետնամի մայրաքաղաք Հանոյում նոյեմբերի 6-ից սկսել է գործել երկրի առաջին մետրոյի գիծը:
Տարածաշրջանում ռուս-թուրքական կամ առավելապես թյուրքական առանցքի ամրապնդման հեռանկարների ֆոնին ուշագրավ ակտիվություն է ցուցաբերում ռեգիոնում Միացյալ Նահանգները։ Հայտնի դարձավ, որ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը Հայաստանին հրավիրել է ժողովրդավարության հարցերով գագաթաժողովի, որը, Սպիտակ տան հաղորդմամբ, տեղի կունենա հաջորդ ամիս։ Ամերիկյան ամսագրերից մեկը տեղեկացնում է, որ Հայաստանի հարևաններից հրավիրվածների շարքում է միայն Վրաստանը։
Պարենային ապրանքների գների համաշխարհային ինդեքսը հոկտեմբեր ամսին սեպտեմբերի համեմատությամբ աճել է 3 տոկոսով՝ հասնելով 133,2 կետի. այդպիսով գներն աճել են 2011 թվականի հուլիսից ի վեր ռեկորդային մակարդակի, ինչը գլխավորապես կապված է բուսական յուղի եւ հացաբույսերի գների աճի հետ:
Տարածաշրջանային «3+3» կամ 6-ի հարթակ ստեղծելու ուղղությամբ քաղաքական-տեղեկատվական արշավը վերջին երկու շաբաթվա ընթացքում էապես ինտենսիվացել է: Հոկտեմբերի վերջին Իտալիայի մայրաքաղաք Հռոմում տեղի ունեցող «Մեծ քսանյակի» գագաթաժողովի ընթացքում Թուրքիայի նախագահը կարողացավ իր բոլոր հրապարակային անդրադարձներում և հանդիպումներում ներկայացնել այս ֆորմատի կարևորությունը ռեգիոնի համար:
Հնդկաստանի Ահմեդնագար քաղաքի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով մահացել է առնվազն 10 մարդ, վիրավորվել են մի քանիսը:
Գերմանիայում Intercity Express ընկերության ճեպընթացներից մեկում 27-ամյա արաբ տղամարդը դանակով հարձակվել է ուղևորների վրա:
Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը նոյեմբերի 23-ին կայցելի Ռուսաստան: Այցի մասին պաղեստինյան ռադիոյին ասել է այդ երկրի արտաքին գործերի նախարար Ռիյադ ալ-Մալիքին:
Տաջիկ զինվորականները քարեր են նետել ղրղզ սահմանապահի ավտոմեքենայի վրա:
Շավքաթ Միրզիյոևը, ով վերընտրվել է Ուզբեկստանի նախագահի պաշտոնում, նոյեմբերի 6-ին ստանձնել է պաշտոնը:
ԱՄՆ-ի իշխանությունները պետք է ուղղեն նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի սխալները չին-ամերիկյան հարաբերությունները նորմալ վիճակ վերադարձնելու համար:
Գերմանիայում կորոնավիուսով վարակման հաստատված նոր դեպքերի թիվը մեկ օրում աճել է 37 120-ով: Դա առավելագույնն է համավարակի ամբողջ ժամանակամիջոցում, հետեւում է նոյեմբերի 5-ին Ռբերտ Կոխի ինստիտուտի՝ հրապարակած տվյալներից։
Վիետնամի մայրաքաղաք Հանոյում երկուսից մինչեւ վեց ամսական 18 մանկիկների պատվաստել են Pfizer եւ BioNTech ընկերությունների արտադրության կորոնավիրուսի դեմ պատրաստանյութով: Այդ մասին հաղորդել է տեղական Vietnam News հրատարակությունը:
Բեռլինում մահացել է Գերմանիայում Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցը: Այս տեղեկությունը հաստատել է Գերմանիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Քրիստոֆեր Բուրգերը
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի վարչակազմը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային 650 միլիոն դոլար գումարի զենք վաճառելու գործարքին: Այդ մասին գրում է Axios-ը: