
Ճապոնիայի վարչապետը նոյեմբերին կհանդիպի Սի Ծինփինի հետ. Yomiuri

Ճապոնիայի վարչապետ Սիգերու Իսիբան նոյեմբերի կեսերին հանդիպում կունենա Չինաստանի նախագահ Սի Ծինպինի հետ։ Այդ մասին հաղորդել է Yomiuri թերթը՝ հղում անելով կառավարական աղբյուրների։
Երկու երկրների ղեկավարները կմասնակցեն Պերուում նոյեմբերի 15-16-ը կայանալիք Ասիախաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին և Բրազիլիայում նոյեմբերի 18-19-ը կայանալիք G20-ի գագաթնաժողովին: Նշվում է, որ ավելի հավանական է համարվում նրանց հանդիպումը Ասիախաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակներում։
Սա կլինի հոկտեմբերին Ճապոնիայի վարչապետ ընտրված Սիգերու Իսիբայի և նրա չինացի գործընկերոջ առաջին հանդիպումը։
Ինչպես սպասվում է, Ճապոնիան մտադիր է հաստատել Չինաստանի հետ «ռազմավարական և փոխշահավետ հարաբերությունների» իր ուղեգիծը։
Հրատարակությունը հաղորդում է, որ վարչապետ Իսիբան կհայտնի Չինաստանի հետ կառուցողական և կայուն հարաբերություններ հաստատելու և բարդ խնդիրները երկխոսության միջոցով լուծելու իր մտադրությունը։