
Եվրոպական երկրները չեն աջակցում Ուկրաինայի վերաբերյալ իր ծրագրին․ Օրբան

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն աջակցում Ուկրաինայի վերաբերյալ իր «խաղաղության ծրագրին»։ Այս մասին տեղեկացնում է Ռիա Նովոստին։
«Եվրոպացիները մերժեցին Ուկրաինայում հակամարտությունը լուծելու իմ առաջարկը։ Եվ մենք մնացինք չինացիների հետ։ Սեպտեմբերին Չինաստանի նախաձեռնությամբ ՄԱԿ-ում կազմակերպեցինք «խաղաղության ընկերներ» խումբը։ Ներկայումս աշխատում ենք այդ շրջանակներում»,- ասել է Հունգարիայի կառավարության ղեկավարը՝ հինգշաբթի երեկոյան Վիեննայում ելույթ ունենալով շվեյցարական Weltwoche հրատարակության կողմից կազմակերպված «Խաղաղությունը Եվրոպայում» քննարկմանը։