
Ռուսաստանի և Սերբիայի նախագահները հանդիպում կունենան

Սերբիայի փոխվարչապետ Ալեքսանդր Վուլինն ու Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը քննարկել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի առաջիկա հանդիպման հարցերը։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել Սերբիայի փոխվարչապետը:
«Մենք անդրադարձել ենք պետությունների ղեկավարների՝ նախագահներ Վուչիչի և Պուտինի առաջիկա հանդիպման հարցերին», – ասել է Վուլինը։
Սերբիայի փոխվարչապետն ասել է նաև, որ Լավրովի հետ հանդիպմանը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին գազի մատակարարման և Սերբիայի էներգետիկ անվտանգության ապահովմանն աջակցելու համար։