Ռուսաստանը սկսել է կարագ ներմուծել Թուրքիայից

Ռուսաստանի սննդամթերքի անվտանգությունը վարչությունը (Россельхознадзор) հայտնել է, որ ՌԴ-ն սկսել է կարագ ներկրել Թուրքիայից։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Մասնավորապես կարագի ներկրումը սկսվել է հոկտեմբերի 27-ից և հոկտեմբերի 29-ի դրությամբ ընդհանուր առմամբ արդեն ներկրվել է 20 տոննա կարագ։

ՌԴ գյուղատնտեսության նախարարությունը նշել է, որ երկրում կարագի գնաճի հետ կապված մի շարք միջոցառումներ են ձեռնարկելու։ Նշվում է, որ կարագի գների վրա բացասաբար են ազդել կաթի, լոգիստիկ և փաթեթավորման ծախսերի բարձրացումը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031