ԱՄՆ-ում լարվածությունը կարող է ապակայnւնացնել երկրի ներքին իրավիճակը․ Լուկաշենկո

ԱՄՆ-ում ներքին իրավիճակն այնքան է լարվել, որ հնարավոր է քաղաքացիական պատերազմի բռնկվի։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

«Վախենում եմ, որ մենք ականատեսը լինենք ԱՄՆ-ում քաղաքացիական պատերազմի, ամեն ինչ դրան է տանում։ Եվ նրանք, այդ անմիտները, դա իրենց իսկ ձեռքերով են անում, դեռ մի բան էլ աշխարհում կարգուկանոն հաստատելու նկրտումներ են ներկայացնում։ Առաջին հերթին ինքներդ ձեր երկրում կարգուկանոն հաստատեք»,- ասել է Լուկաշենկոն՝ Եվրասիական անվտանգության հարցերով Մինսկի երկրորդ միջազգային համաժողովի ժամանակ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031