Բաժիններ՝

Թայվանում «Քոնգ ռեյ» սուպերթայֆունի պատճառով մեկ մարդ է զոհվել

Առնվազն մեկ մարդ է զոհվել Թայվանում մոլեգնող «Քոնգ ռեյ» սուպերթայֆունի հետևանքով։ Հարյուրավոր թռիչքներ չեղարկվել են, խափանվել է երկաթուղային հաղորդակցությունը։

«Քոնգ Ռեյ» սուպերթայֆունը, որը խոշորագույնն է 1996 թվականից ի վեր, Թայվանի արևելյան ափ է հասել է տեղական ժամանակով մոտավորապես 13:40-ին՝ առաջացնելով հորդառատ անձրևներ, հեղեղումներ ու սողանքներ: Թայֆունը հարվածել է Թաիթունգ մերձափնյա շրջանին, սակայն ուժգին քամիներ և հորդառատ անձրևներ են կղզու գրեթե ամբողջ տարածքում։ 

Իշխանությունները հոկտեմբերի 31-ը հայտարարել են ոչ աշխատանքային օր, ուսումնական հաստատություններում դասերը չեղարկվել են, իսկ արտակարգ իրավիճակների ծառայությունները բերվել են ուժեղացված աշխատանքային ռեժիմի։ Գրեթե 10 000 մարդ նախապես տարհանվել է վտանգի գոտում գտնվող հատվածներից։

Որոշ լրատվամիջոցներ հայտնում են նաև 73 վիրավորի մասին։ Կղզում չեղարկվել են ավելի քան 500 ավիաչվերթ և լաստանավային հաղորդակցության գրեթե 140 ուղերթ։Բնապահպաններն աշխատում են՝ կանխելու նավթի արտահոսքը չինական բեռնանավից, որը վատ եղանակի պատճառով բախվել է ժայռերին։

«Քոնգ Ռեյ» փոթորիկը ձևավորվել է Խաղաղ օվկիանոսի արևմտյան հատվածում՝ Ֆիլիպինների մոտ, հոկտեմբերի 25-ին, իսկ հոկտեմբերի 29-ին ուժգնացել է՝ դառնալով թայֆուն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս