Տոկիոյում ավելի վաղ հայտարարել են, որ այդ հաշվով սեփական որոշում կընդունեն:
«Նոր պատերազմները հնարավոր է և պետք է կանխել, բայց դրա համար նախևառաջ հարկ է բաց աչքերով և ուղիղ նայել իրականությանը, խոսել ազնվորեն և արդար լինել անհերքելի փաստերի հետ առնչվելիս, իսկ որ ամենակարևորն է` խոսելուց զատ գործել, գործել անհապաղ, քանի որ դրանից են կախված հազարավոր մարդկային կյանքեր:
Գերմանիայում արտադրողների արտադրանքների գները (PPI ինդեքս) նոյեմբերին 19,2 տոկոսով կտրուկ բարձրացել են անցյալ տարվա այդ նույն ամսվա համեմատությամբ: Այդ մասին վկայում են ԳԴՀ-ի դաշնային վիճակագրական վարչության (Destatis) տվյալները: Սա առավելագույն բարձրացումն է 1951 թվականի նոյեմբերից ի վեր:
Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը հաջորդ ֆինանսական տարվա (սկսվում է 2022 թվականի ապրիլի 1-ից) համար խնդրել է ռեկորդային մեծ գումարի՝ ավելի քան 5,4 տրիլիոն իենի չափով (մոտավորապես 47,8 միլիարդ դոլար) բյուջե:
COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում դեկտեմբերի 17-ի առավոտվա դրությամբ կազմել է 272 միլիոն 943 հազար 953: Այդ մասին վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները:
«Մեծ յոթնյակի» երկրները կորոնավիրուսի օմիկրոն շտամի տարածման բարձր տեմպերը լուրջ սպառնալիք են համարում մարդկության առողջության համար:
ԱՄՆ-ի բժշկական կարգավորիչին (CDC) առընթեր փորձագետները հանձնարարել են հնարավորինս չօգտագործել կորոնավիրուսի դեմ Johnson & Johnson-ի արտադրության պատվաստանյութը թրոմբների հետ կապված բարդությունների պատճառով։
«Կարելի է պնդել, որ բանակցությունները մշտապես ընթացել են՝ փակ ձևաչափով, և այդ պայմանավորվածությունները, արդեն իսկ պարզ էր, որ լինելու էին: Փաստորեն, հաստատվեց միջանցքի գաղափարը՝ շատ ճոխ ձևով՝ երկաթուղային, ցամաքային: Դժվար է քաղաքակիրթ ձևով այս բոլորը մեկնաբանել, բայց սա բնական երևույթ է, որովհետև և՛ Փաշինյանը, և՛ Ալիևը, և՛ Էրդողանը նույն աշխարհաքաղաքական թիմից են, նրանք թիմակից են և իրագործում են աշխարհաքաղաքական ծրագիր»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում այս մասին ասաց Ցանցային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Գագիկ Հարությունյանը՝ անդրադառնալով Բրյուսելում Փաշինյան-Ալիև փակ հանդիպումներին:
Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում ընթանում է Իրանի միջուկային ծրագրի հարցերով Համատեղ հանձնաժողովի երկրների նիստը: Այդ մասին հաղորդում է «Եվրոնյուս»-ը:
Ճապոնիայի Ֆուկուիի պրեֆեկտուրայում դեկտեմբերի 17-ին խոշոր ճանապարհա-տրանսպորտային պատահար (ՃՏՊ) է տեղի ունեցել ավելի քան 40 ավտոմոբիլի մասնակցությամբ: Այդ մասին հայտնել է Kyodo գործակալությունը:
Նրա խոսքով՝ Պուտինը և Բայդենը շփվելու շատ առիթներ չեն ունեցել, բայց ամեն դեպքում շփվել են փոխադարձ հարգանքով:
Թվարկելով վարչակազմի նվաճումները՝ Փսակին նաև ընդգծել է Միացյալ Նահանգների դաշինքների վերականգնումը, այդ թվում Եվրոպայի հետ:
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը պլանավորում է մասնակցել 2024 թվականի նախագահական ընտրություններին եւ մտադիր է դա անել ներկայիս փոխնախագահ Քամալա Հարիսի հետ զույգով:
Պաշտոնական Երևանը դեռ չի հանրայնացնում, թե ո՞վ է լինելու Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչ-բանագնացը Թուրքիայի հետ, այսպես կոչված, կարգավորման նոր գործընթացում:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տեսազանգի միջոցով բանակցություններ է անցկացրել SpaceX-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Իլոն Մասկի հետ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
ԱՄՆ-ը պետք է պարտավորություններ ստանձնի՝ բացառելու ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնումը դեպի արեւելք եւ հրաժարվել այն պետություններին դաշինքի մեջ ընդունելուց, որոնք ավելի վաղ մտնում էին ԽՍՀՄ-ի կազմի մեջ:
Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը դեկտեմբերի 17-ին նշանակել է երկրի կառավարությունը, որը կազմել է վարչապետ Պետր Ֆիալան՝ վերջերս Չեխիայում կայացած խորհրդարանական ընտրություններում հաղթած «Միասին» կուսակցական կոալիցիայի առաջնորդը եւ աջ լիբերալ Քաղաքացիական դեմոկրատական կուսակցության նախագահը:
Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին իր իրանցի պաշտոնակից Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում մատնանշել է միջազգային ջանքերի համախմբման անհրաժեշտությունը միջուկային զենքի չտարածման հարացի շուրջն Արեւմուտքի առանձին երկրների երկակի ստանդարտներին հակազդելու համար:
Ֆրանսիան առաջիկա շաբաթներին ակնկալում է ուկրաինական հարցի շուրջ առաջընթացի հասնել նորմանդական ձեւաչափի շրջանակներում եւ հույս ունի, որ Ռուսաստանը կվերադառնա քննարկումների: Այդ մասին հայտարարել է երկրի նախագահ Էմանուել Մակրոնը:
Առվազն 28 մարդ է տուժել այն հրդեհի հետեւանքով, որը դեկտեմբերի 17-ին տեղի է ունեցել Ճապոնիայի Օսակա արեւմտյան քաղաքում:
Եվրամիության պետությունների եւ կառավարությունների ղեկավարները չեն կարողացել Եվրոպայի էներգետիկ ճգնաժամի շուրջն ամփոփիչ հայտարարություն ընդունել միության երկրների միջեւ առկա տարաձայնությունների պատճառով:
Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան դեկտեմբերի 16-ին խորհրդարանում հայտարարել , որ առայժմ չի պլանավորում այցելել Պեկինի ձմեռային Օլիմպիական խաղերին։
Շվեդիայի կառավարությունը չեղարկել է Նորվեգիայի, Ֆինլանդիայի, Դանիայի եւ Իսլանդիայի քաղաքացիների համար առանց պատվաստման մասին հավաստագիր (սանիտարական անձնագիր) ներկայացնելու երկիր մուտքի իրավունքը:
Ռուսաստանում կորոնավիրուսի օմիկրոն շտամով վարակման պաշտոնապես գրանցված դեպքերի թիվը 16-ից հասել է 25-ի:
Աֆղանստանի նախկին նախագահ Համիդ Քարզայը խոստովանել է, որ օգոստոս ամսին «Թալիբան» շարժմանը երկրի մայրաքաղաք Քաբուլ էր «հրավիրել» Աշրաֆ Ղանիի փախչելուց հետո «բնակչությանը պաշտպանելու» համար։
COVID-19-ի օմիկրոն շտամով վարակված հիվանդները հաճախակի են գանգատվում կոկորդի քերծումից եւ գոտկատեղի ցավից:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) COVID-19-ի դեմ պայքարի հարցերով հատուկ ներկայացուցիչ Դեւիդ Նաբարոն հայտարարել է կորոնավիրուսի օմիկրոն շտամի տարածման չափազանց մեծ արագության մասին։
Բրյուսելում Նիկոլ Փաշինյանը Ալիևի հետ երեք անգամ հանդիպում ունեցավ. Նախ՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ներկայությամբ, ապա՝ առանձին, այնուհետև՝ Ֆրանսիայի նախագահ Մակրոնի ներկայությամբ: Միայն Շառլ Միշելի հետ եռակողմ հանդիպման վերաբերյալ են մանրամասներ հաղորդվել, իսկ մյուս հանդիպումների և պայմանավորվածությունների մասին դեռ ոչինչ հայտնի չէ:
Մեղրիի երկաթուղու վերաբացումը՝ անվտանգային, տնտեսական, տարածաշրջանային առումով, մեզ համար էական նշանակություն չի ունենա, բայց էապես կտուժեն Մեղրու ենթաշրջանի բնակիչները: Որոշ գյուղեր, օրինակ՝ Նռնաձորը, կհայտնվեն Հայաստանից դուրս կարգավիճակում, ինչպես, օրինակ, եղավ Շուռնուխի, Որոտանի դեպքում: Կենտրոնական իշխանություններն այսօրվանից պետք է մտածեն դրա մասին:
Հայ-թուրքական, այսպես կոչված, կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցչի անունը հայտնի է: Անկարան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար հատուկ ներկայացուցիչ է նշանակելու Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան և փորձառու դիվանագետ Սերդար Քըլըչին: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն վերջերս ԱՄԷ կատարած այցի ընթացքում: