
«Թալիբան»-ը կմասնակցի Բաքվում կայանալիք COP29-ին

Աֆղանստանում իշխող ուժի՝ «Թալիբան» շարժման ներկայացուցիչներն առաջին անգամ կմասնակցեն ՄԱԿ-ի կլիմայի հարցերով համաժողովին, որն այս տարի կկայանա Բաքվում: Այս մասին հայտնում է euronews.com-ը: Կոնֆերանսը, որը հայտնի է COP29 անվանումով, կմեկնարկի երկուշաբթի օրը:
Աֆղանստանի շրջակա միջավայրի պահպանության ազգային գործակալության ղեկավար Մաթիուլ Հաք Հալիսը հայտարարել է, որ պատվիրակությունը համաժողովն օգտագործում է շրջակա միջավայրի պահպանության և կլիմայի փոփոխություն հարցում միջազգային հանրության հետ համագործակցությունն ամրապնդելու համար, ինչպես նաև կներկայացնի իրենց երկրի բնապահպանական խնդիրները: