
Ուելսի արքայադուստրը քիմիաթերապիա անցնելուց հետո առաջին անգամ մասնակցել է խոշոր միջոցառման

Ուելսի արքայադուստր Քեյթ Միդլթոնը, որի մոտ քաղցկեղ էր ախտորոշվել, քիմիաթերապիա անցնելուց հետո առաջին անգամ մասնակցել է խոշոր միջոցառման: Նա նոյեմբերի 9-ին թագավորական ընտանիքի մյուս անդամների հետ Royal Albert Hall-ում ներկա է գտնվել Առաջին համաշխարհային պատերազմում զոհված բրիտանացիների հիշատակի օրվան նվիրված միջոցառմանը, որը ավանդաբար կարևոր է թագավորական ընտանիքի համար։
Ինչպես նկատում է Daily Mail-ը, սևազգեստ Միդլթոնը առողջ և ուրախ տեսք է ունեցել ամուսնու՝ արքայազն Ուիլյամի կողքին:
Նշենք, որ այս արարողության ժամանակ պատվում են ոչ միայն Առաջին համաշխարհային պատերազմի մասնակիցներին, այլև բոլոր այն բրիտանացի քաղաքացիներին, որոնք զոհվել են պատերազմների ժամանակ: