
Իցհակ Հերցոգը կհանդիպի Ջո Բայդենի հետ. իսրայելական աղբյուր

Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը նախատեսում է հաջորդ շաբաթ հանդիպել ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենի հետ: Ըստ ria-ru-ի՝ հայտնում է իսրայելցի լրագրող Բարաք Դավիդը ՝ վկայակոչելով անանուն աղբյուրներ:
«Իսրայելի նախագահը երեքշաբթի օրը Սպիտակ տանը կհանդիպի նախագահ Բայդենի հետ»,-հայտարարել է լրագրողը X սոցցանցում ՝ վկայակոչելով անանուն ամերիկացի և իսրայելցի պաշտոնյաների:
Լրագրողը չի հստակեցրել առաջիկա հանդիպման հնարավոր թեման։