Կուբայում 13 զինվորական է անհետ կորել զինամթերքի պահեստում պայթյուններից հետո
Առնվազն 13 կուբացի զինվորական է անհետ կորել հունարի 7-ի առավոտյան Կուբայի արևելքում գտնվող Օլգինի նահանգում զինամթերքի պահեստում պայթյուններից և դրանց հաջորդած հրդեհից հետո: Այդ մասին հայտարարել է Կուբայի հեղափոխական զինված ուժերի նախարարությունը։
«Օլգինի նահանգի Ռաֆայել Ֆրեյրեի մունիցիպալիտետի Մելոնես բնակավայրում զինամթերքի պահեստում տեղի ունեցած պայթյունների հետևանքով անհետ կորած են համարվում մեր ընկերները»,-ասված է նախարարության հաղորդագրության մեջ, որը զետեղված է X-ում:
Այնտեղ նշված է 13 հոգու անուն։
Ավելի վաղ Հեղափոխական զինված ուժերի նախարարությունը հայտնել էր, որ պահեստում տեղի ունեցած պայթյունների հետևանքով հրդեհ է բռնկվել, որն ընդգրկել է մեծ տարածք, այդ գոտուց տարհանվել է ավելի քան 360 մարդ։ Միջադեպի պատճառներն առայժմ չեն նշվում: