Բաժիններ՝

Թրամփը կոչ է արել Դանիային հրաժարվել Գրենլանդիայի նկատմամբ հավակնություններից

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Դանիան պետք է հրաժարվի Գրենլանդիայի նկատմամբ իր հավակնություններից։

Այդ մասին նա հայտարարել է Մար-ա-Լագոյի (Ֆլորիդա) իր նստավայրում լրագրողների հետ զրույցում:

«Մարդիկ նույնիսկ չգիտեն, թե արդյոք Դանիան օրինական իրավունքներ ունի Գրենլանդիայի նկատմամբ, բայց եթե ունի, ապա պետք է հրաժարվի դրանցից, քանի որ մեզ դա անհրաժեշտ է ազգային անվտանգության համար»,- ասել է Թրամփը։

Նորընտիր նախագահն առաջարկել է, որ գրենլանդացիները կարող են քվեարկել անկախության օգտին կամ Միացյալ Նահանգներին միանալու համար: Նա նախազգուշացրել է Դանիայի դեմ բարձր տուրքեր սահմանելու իր պատրաստակամության մասին, եթե դանիական իշխանությունները շարունակեն հավակնել թագավորության կազմում ինքնավար միավորին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031