Թրամփի ասուլիսի կարևոր շեշտադրումները
Ուկրաինական ճգնաժամը ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենի ֆիասկոն է, իրավիճակը հղի է հետագա ծայրահեղ լուրջ սրմամբ։ Այս մասին ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Վեսթ Փալմ Բիչի (Ֆլորիդա) մերձակայքում գտնվող Մար-ա-Լագո կալվածքում կայացած մամուլի ասուլիսում:
Ասուլիսի կարևոր շեշտադրումները`
• «Սա Բայդենի ֆիասկո էր: Այս բանակցություններում շատ սխալներ են թույլ տրվել: Եվ այն, ինչ ես լսել եմ, Բայդենն այնպես է բանակցել, որ ես ասել եմ` դա կավարտվի պատերազմով»:
• Հուսով է` ուկրաինական պատերազմը կավարտվի վեց ամսից:
• Արևմուտքը հասկանում է, որ Ուկրաինան չի կարող լինել ՆԱՏՕ-ի կազմում:
• Նա ասել է, որ Ռուսաստանի նախագահի հետ հանդիպում կազմակերպելն անհնար է մինչև Սպիտակ տուն իր պաշտոնական վերադարձը:
• Մերձավոր Արևելքում ամբողջովին «դժոխքը կբռնկվի», եթե ՀԱՄԱՍ-ը պատանդներին չազատի մինչև Սպիտակ տուն իր վերադառնալը` հունվարի 20-ը. «Վատ կլինի բոլորի համար»,-ասել է նա:
• Ըստ Թրամփի` Դանիան պետք է Գրենլանդիան զիջի ԱՄՆ-ին՝ «ազատ աշխարհը» պաշտպանելու համար, այդ թվում՝ չինական և ռուսական նավերից:
• Թրամփն ասել է`Պանամայի իշխանությունների հետ քննարկումներ են ընթանում Պանամայի ջրանցքի հարցի շուրջ, որը ԱՄՆ-ը մտադիր է վերադարձնել իր վերահսկողության տակ:
• Թրամփը հրաժարվել է խոստանալ ռազմական ուժ չկիրառել Գրենլանդիայի և Պանամայի ջրանցքի նկատմամբ ԱՄՆ վերահսկողությունը հաստատելու համար:
• Մտադիր է «շատ զգալի» մաքսատուրքեր սահմանել Կանադայից և Մեքսիկայից ներմուծվող ապրանքների վրա:
• Մեքսիկական ծոցը կվերանվանվի «Ամերիկայի ծոց»: