![](/banners/BeFunky-design.jpg)
Կալիֆոռնիայում սաստիկ անտառային հրդեհներ են. տարհանվել է առնվազն 30,000 բնակիչ
![](https://168.am/wp-content/uploads/2025/01/imgonline-com-ua-Resize-1NkLpbxWVLcgVE.jpg)
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքի որոշ հատվածներում տարհանումներ են սկսվել մոլեգնող անտառային հրդեհների պատճառով: Դրանց տարածմանը նպաստում է ուժեղ փոթորիկը՝ ստեղծելով բնակիչների կյանքի համար վտանգավոր պայմաններ, գրում է cbsnews.com-ը։
Տարհանվել է առնվազն 30,000 բնակիչ: Կրակի ոչնչացրած շինությունների թիվը դեռևս անհայտ է:
Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը հրդեհների պատճառով արտակարգ դրություն է հայտարարել։
Նախագահ Ջո Բայդենը հայտարարության մեջ ասել է, որ հետևում է զարգացումներին և առաջարկել է ցանկացած դաշնային օգնություն, որն անհրաժեշտ է սարսափելի հրդեհը մարելու համար: