Բաժիններ՝

Թրամփը մտադիր է Մեքսիկական ծոցը վերանվանել Ամերիկյան ծոց

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է Մեքսիկական ծոցը վերանվանել Ամերիկյան ծոց։ Այս մասին նա հայտարարել է Մար-ա-Լագոյի (Ֆլորիդա) իր նստավայրում լրագրողների հետ զրույցում։

«Մենք պատրաստվում ենք փոխել Մեքսիկական ծոցի անունը Ամերիկյան ծոցով։ Այս անվանումը հրաշալի հնչեղություն ունի, այն ընդգրկում է հսկայական տարածք՝ Ամերիկյան ծոցը: Ինչ գեղեցիկ անուն է: Եվ դա տեղին է: Դա տեղին է»,- ընդգծել է Թրամփը։

Իր հայտարարության մեջ Թրամփը քննադատել է նաև Մեքսիկայի միգրացիոն քաղաքականությունը՝ երկրին մեղադրելով Միացյալ Նահանգների տարածք ներգաղթյալների և թմրանյութերի հոսքի նկատմամբ անբավարար վերահսկողության մեջ։ «Մեքսիկան պետք է դադարի թույլ տալ միլիոնավոր մարդկանց ներթափանցել մեր երկիր։ Նրանք կարող են դադարեցնել դա: Մենք շատ լուրջ տուրքեր ենք ներդնում Մեքսիկայից և Կանադայից [ապրանքների] վրա, քանի որ թմրամիջոցները գալիս են ռեկորդային ծավալներով նաև Կանադայի տարածքով»,- նշել է նա։

րամփը հավելել է, որ մաքսատուրքերի սահմանումը կդառնա անօրինական միգրացիայի և մաքսանենգության հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման միջոց։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031